ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ, հայտնում է IRNA-ն:
Մեհրաբյանի խոսքով՝ Իրանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հարեւանների հետ հարաբերությունների զարգացմանը, ուստի դրանք ամեն օր զարգանում են։ Նա նաև նշել է Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման նախապատրաստման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը։ Կողմերը քննարկել են նաև մայիսին կայանալիք Իրան-Հայաստան գագաթնաժողովը։