Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Տուրբուլենտության այս շրջանում կարևոր է, որ Հայաստանն ու Վրաստանը ի վնաս մեկը մյուսի քայլեր չիրականացնեն

«Առաջին  լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար, վրացահայ քաղաքական մեկնաբան Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, վերջին օրերին հայ-վրացական հարաբերություններում ակտիվություն է նկատվում։ Նախ՝ տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների զրույցը, ապա Հայաստանը ԱԺ նախագահը ոչ պաշտոնական այցով եղավ Թբիլիսիում։ Այսօր արդեն Վրաստան կայցելի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ինչպե՞ս եք գնահատում և ինչքանո՞վ եք կարևորում երկկողմ օրակարգի աշխուժացումը։

-Հիմա տուրբուլենտ շրջան է և անհրաժեշտ է կրկնապատկել ու եռապատկել,  առհասարակ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները։ Հատկապես այն իրավիճակում, երբ սառեցված հակամարտությունները ցանկացած պահի կարող են բռնկվել՝ դա շատ կարևոր է։  Այն պարագայում, երբ Հայաստանն ու Վրաստանը ունեն տարբեր արտաքին քաղաքական օրակարգեր, այստեղ ամենակարևորը իրար լավ հասկանալն է, միմյանց քայլերն ու ծրագրերը կանխատեսելը։ Այս համատեքստում էլ պետք է փորձել անել այնպես, որ մի երկրի քաղաքականությունը չլինի ի վնաս մյուսի։ Հիմա ամենակարևորը անցնել այդ տուրբուլետության շրջանն առանց կորուստների։

-Կոնկրետ այս փուլում Հայաստանն ու Վրաստանն ունե՞ն ընդհանուր շահեր։

-Ես կարծում եմ, որ և՛ Հայաստանում և՛ Վրաստանում այժմ նպատակը կայունության պահպանումն է, նաև պահպանել այն  իրավիճակը, որ այսօր Հայաստանում ու Վրաստանում առկա է։ Հիմա խոսել այն մասին, որ ավելի լավ կարող է լինել՝ կարճաժամկետ ապագայում հնարավոր չէ, բայց պետք է փորձել այս  իրավիճակից դուրս գալ առանց հավելյալ կորուստների։ Երկարաժամկետ ապագայում իհարկե կարող ենք խոսել որոշ հեռանկարների մասին, բայց ոչ հիմա, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ պատերազմ է։

-Արցախում առկա այս իրավիճակն ինչքանո՞վ է Վրաստանի անհանգստությունների տիրույթում։

-Իհարկե Վրաստանն անհանգստացած է նրանով, ինչ տեղի է ունենում Արցախում։ Դա այնքան էլ լոկալ հակամարտություն չէ, կարող են ներգրավված լինել այլ աշխարհաքաղաքական խաղացողներ ևս։ Իհարկե Վրաստանին անհանգստացնում է այդ հարցը, որովհետև ներգրավվածությունն այսպես թե այնպես Վրաստանին ևս առնչվում է։ Բացի նրանից, որ պատերազմը մարդկային կորուստներ է բերում, այն իր ազդեցությունն է ունենում նաև տարածաշրջանի անվտանգության վրա, ինչն էլ ազդում է մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Մենք դեռ ապրում ենք համաճարակային իրավիճակում, ու հավելյալ խնդիրներ ոչ ոքի պետք չեն։

-Հիմա, երբ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է ու Հայաստանը որոշակի այլընտրանքներ փնտրելու կարիք ունի, հնարավո՞ր է Վրաստանը դառնա դեպի արևմուտք ու Եվրոպա տանող պատուհան։

-Վրաստանը մշտապես, դեռևս անկախության հաստատումից ի վեր Հայաստանի համար զուտ աշխարհագրորեն հանդիսանում է ճանապարհ դեպի Եվրոպա։ Իսկ քաղաքական տեսանկյունից կարծում եմ Հայաստանն ինքն էլ գլուխ հանում է՝ ինչքանով կարողանում է։ Հայաստանը հիմա շրջանակների մեջ է ու մի քայլ աջ ու ձախ անելը բարդ է։ Ցավոք սրտի Հայաստանը չունի մանևրելու լայն դաշտ ու այստեղ հարցն այն չէ, թե  Վրաստանն ինչքանով է դրան նպաստում կամ ոչ, այլ թե Հայաստանն ինչքանով է դրան պատրաստ։ Այսօր Հայաստանը  համագործակցում է արևմուտքի հետ ճիշտ այնքանով, ինչքանով կարողանում է՝ ելնելով առկա իրականությունից։ Հայաստանի համար բավականին փոքրացել են արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունները՝ պատերազմից հետո։ Դրանից հետո էլ շատ լայն չէին, բայց հիմա ավելի է փոքրացել։ Հիմա կարճաժամկետ ապագայում խոսել այն մասին, որ որևէ երկիր կարող է դառնալ Հայաստանի համար միջնորդ՝ դեպի արևմտյան աշխարհ, բավականին բարդ է այս փուլում։ Չնայած եթե Հայաստանի քաղաքական վերնախավը սկսի մտածել երկարաժամկետ՝ երկու-երեք սերունդ այն կողմ  հեռանկարով և ոչ միայն կարճաժամկետ, ապա այդ դեպքում հնարավոր է ճիշտ շեշտադրումներ անել ու մտածել, որ  Հայաստանն առաջիկայում կարող է լինել արևմտյան արժեքների մի մասնիկը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում