Այսօր ԶԼՄ-ում տեղեկություն տարածվեց, թե Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի, նա Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանն է ու ոլորտի հետ մասնագիտական կապ չունի։ Ի դեպ, Ղազարյանը մարտի 25-ին է դադարեցրել վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի ապրիլի 22-ից, 2022-ի հունվարի 24-ին վերանշանակվել էր նույն պաշտոնում։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, Ղազարյանը 2006-2010 թթ. սովորել և ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017 թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010 թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸ-ում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016 թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն և աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019 թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն և աշխատել որպես հիմնադիր տնօրեն։