Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վստահ է՝ իշխանությունը զավթելու Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքական պատյանը պատրաստ է․ «Քոչարյանն ու Սարգսյանը գիտեն՝ որևէ շանս չունեն վերադառնալու: Պուտինի ընկեր Քոչարյանի փուչիկը պայթել է: Նրանց զորքը, որ Երևանում պայքարում է իշխանության դեմ, թող գնան Արցախ, որովհետև միևնույն է, եթե կայծակը Փաշինյանին աթոռի վրա չորացնի, ժողովուրդը կգնա կընտրի աթոռին»:
Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն անխոցելի կլիներ, եթե իշխանությունն ինստիտուցիոնալ լիներ․ «Այսօր իշխանությունը կոպտագույն սխալների պատճառով դարձել է խոցելի»: