Ճապոնիան մարտի 29-ին հավանություն Է տվել տնտեսական պատժամիջոցների շրջանակներում «լյուքս» դասի ավտոմեքենաներ, ոսկերչական իրեր եւ արվեստի ստեղծագործություններ Ռուսաստան արտահանելու արգելքին: Այդ մասին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կաբինետի որոշման համաձայն, արգելքն ուժի մեջ Է մտնում ապրիլի 5-ին:
«Մենք համագործակցելու ենք միջազգային հանրակցության հետ, ներառյալ G7-ը, կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան:
Կառավարության տվյալների համաձայն, ավտոմոբիլները կազմում են Ճապոնիայից Ռուսաստան մատակարարումների զգալի մասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: