Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի զենքը․ Ինչ կազմով և մարտավարությամբ Հայաստանը կպայքարի Նովեգիայի դեմ

Այսօր երեկոյան Օսլոյի «Ուլևոլ» մարզդաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ։ Մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հավատում ենք, որ սկանդինավյան երկրում ևս մերոնք դրական արդյունքի կհասնեն։ «Վերլուծել ենք մրցակցի խ և մեր վերջին խաղը: Սպասում ենք դժվարին հանդիպում, քանի որ Նորվեգիայի հավաքականում խաղում են երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ շուտով Նորվեգիայի հավաքականն համաշխարհային ֆուտբոլում մեծ դերակատարություն կունենա: Իհարկե շատ կարևոր է իմանալ մրցակցի կազմը, սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները նպատակն այն է, որ կարողանանք արժանի պայքար մղել, որովհետև մեզ բաժին են հասել դժվարին մրցակիցներ Ազգերի լիգայում: Այդ պատճառով ընտրվել էին Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականները: Իհարկե, մենք հստակ պատկերացնում ենք մեկնարկային կազմը, բայց առջևում 24 ժամ կա ու կարող են լինել փոփոխություններ: Մենք ցանկանում ենք բոլորին տեսնել այսպիսի դժվարին խաղերում, քանի որ հունիսին ունենք 4 հանդիպում և բոլոր տղաները պետք է փորձ ունենան, քանի որ ցանկանում ենք լավ մրցակցել: Մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն ունենանք: Ես արդեն ասել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը կապ չունի: Անկախ տարիքից, պնդում եմ, որ մենք պետք է ունենանք լայն ֆուտբոլիստների ցուցակ, եթե ցանկանում ենք աճել որպես հավաքական: Մեր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում և հուսով ենք, որ այս տղաները կօգտվեն իրենց շանսից և կարդարացնեն իրենց»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Ի՞նչ մարտավարությամբ կպայքարի իսպանացի մասնագետը և որ ֆուտբոլիստները կլինեն այսօր մեկնարկային կազմում։ Չեռնոգորիայի դեմ Կապառոսը խաղը սկսեց 4-4-2 դասավորությամբ, որն արդարացրեց իրեն։ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմն անց է կացրել 19 հանդիպում։ Այդ մրցավեճերից 11-ում Կապառոսը նախընտրել է 4-4-2 խաղային սխեման։ 6 խաղում էլ Կապառոսի գլխավորած թիմը պայքարել է 4-2-3-1 դասավորությամբ։ Նոյեմբերին Երևանում կայացած Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը խաղացել էր 5-4-1, իսկ սեպտեմբերին՝ Լիխտենշտեյնի դեմ՝ 4-1-3-2 դասավորությամբ։ Ուշագրավ վիճակագրական տվյալներ․ Հայաստանի ազգային հավաքականը Կապառոսի գլխավորությամբ խաղալով 4-4-2 սխեմայով 11 հանդիպումներից 8-ում դրական արդյունք է ցույց տվել։ Մասնավորապես, 8 խաղից 6-ում մերոնք հաղթել են և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի։ 4-2-3-1 դասավորությունը Կապատոսը հիմնականում կիրառել է այն հանդիպումներում որոնցում տրամադրության տակ ունեցել է կենտրոնական հարձակվող։ Այո որոշ դեպքերում իսպանացի մասնագետը պայքարել է նաև կեծ 9 համարի մարտավարությամբ, որը սակայն իրեն չի արդարացրել։

Վերլուծելով Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականի հանդիպումները կարող ենք ասել, որ 4-4-2 դասավորությունը Կապառոսի գլխավոր զենքն է։ Մեր մարզիչն այսօր էլ տրամադրության տակ չունի մաքուր հարձակվողի։ Ուստի, ամենայն հավանականությամբ 20-րդ խաղում ևս իսպանացի մասնագետը գործի կդնի 4-4-2 սխեման։ «Առաջին լրատվական»-ի վարկածով դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Ստյոպա Մկրտչյանը։ Պաշտպանության աջ եզրում կխաղա նախօրեին հավաքականին միացած Հովհաննես Համբարձումյանը, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանը։ Հենակետային դիրքում կխաղան Էդուրադ Սպետցյանն ու Արտակ Գրիգորյանը։ Կիսապաշտպանության աջ եզրում կգործի Տիգրան Բարսեղյանը, իսկ Խորեն Բայրամյանը կխաղա ձախ եզրում։ Առջևի գծում տեսնում են Վահան Բիչախչյան-Գևորգ Ղազարյան զույգին։ Նորվեգիայի դեմ մրցավեճը լավ հնարավորություն է պատկերացում կազմելու մեր հավաքականի երիտասարդներների և նորեկների իրական ներուժի մասին։

Խոսքը վերաբեվում է հատկապես կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։ Վերջինս Չեռնոգորիայի դեմ մրցավեճում լավ տպավորություն թողեց։ Այսօր 19 պաշտպանը պետք է փորձի չեզոքացնել Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկին Էրլինգ Հալանդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում