Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Երևան-Թբիլիսի սպասված քննարկում. Կովկասը մտնում է նոր փուլ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  մարտի  29-ին աշխատանքային այց կկատարի Վրաստան, որի ընթացքում հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Հայաստանի արտգործնախարարի Վրաստան այցի օրակարգը բարձրաձայնված չէ, թեև իրավիճակն աշխարհում և նաև Կովկասում այնպիսին է, որ թերևս ամեն ինչ զգալիորեն ակնառու է առանց բարձրաձայնումների էլ: Իհարկե շատ կարևոր են մանրամասները, որ քննարկելու են Երևանն ու Թբիլիսին արտգործնախարար Միրզոյանի այցի ընթացքում: Այստեղ թերևս առանցքայինը լինելու է այն, թե ինչպես ապահովել ռեգիոնալ կայունության առավելագույն հուսալի մակարդակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկայունությունը հավասարապես սպառնալիք է թե Հայաստանի, թե Վրաստանի համար: Միևնույն ժամանակ սակայն, առանցքային հարցը լոկ անկայունության սպառնալիքներին հակազդելը չէ:

Բանն այն է, որ միջազգային իրադարձությունների ծավալման համատեքստում Կովկասը վերստին հայտնվում է քաղաքական քննարկումների բավականին աշխույժ փուլում: Միջազգային անվտանգության ճարտարապետության վերանայումները, որ տեղի են ունենում Ուկրաինայում, անխուսափելիորեն առնչվելու են նաև Կովկասին և այստեղ անկասկած ընթանալու է քաղաքական նոր հարաբերությունների ձևավորման գործընթաց: Մեծ հաշվով, այն արդեն իսկ իր դրսևորումներն է ունենում մասնավորապես այն բանակցության տեսքով, որ Թուրքիայում ծավալվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Մեծ հաշվով, թուրքական միջնորդական հանգամանքը հիմք է տալիս ենթադրել, որ այդ գիծը ծավալվելու պարագայում, մենք ստանում ենք ըստ էության միջազգային անվտանգային համակարգի մի նոր կորագիծ, որը Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ կապակցում է ուկրաինական-կովկասյան-մերձավորարևելյան ռեգիոնները: Իսկ սա առանցքային քննարկման հանգամանք է թե Վրաստանի, թե Հայաստանի համար հատկապես:

Իհարկե ռուս-թուրքական հարաբերության առումով բավականին զգայուն է նաև Բաքուն, սակայն Բաքվի համար այդ զգայունությունն ունի այլ շերտեր ու տրամաբանություն, քան Հայաստանն ու Վրաստանը: Այդ ամենը հաշվի առնելով, անկասկած է, որ հասունանում էր հայ-վրացական քաղաքական քննարկումների անհրաժեշտությունը, ինչի մասին պարբերաբար գրում էի վերջին շաբաթների ընթացքում: Հայաստանին ու Վրաստանին էապես անհրաժեշտ է առավելագույնս համադրել և համակարգել դիվանագիտական ջանքը բոլոր ուղղություններով, թե կայունության կառավարելիության աստիճանը բարձրացնելու, թե նաև միջազգային անվտանգության ճարտարապետության կովկասյան «հարկաբաժնի» հարցում երկուստեք սուբյեկտությունը բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում