Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Ոգեղեն միտք և կարծրատիպերից հրաժարում

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

1998 թվականին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Համիդ Ռեզա Էսֆահանին իր պաշտոնավարման ժամկետի ավարտի առիթով քաղաքավարական այց կատարեց «Երկրապահ» կամավորականների միության «Երկրապահ» պաշտոնաթերթի խմբագրություն: Հյուրընկալեցինք ես, որ այդ ժամանակ գլխավոր խմբագիրն էի, և փոխխմբագիր պարոն Արթուր Ազարյանը: Ըստ պատշաճի՝ զրույցը պարոն դեսպանի հետ փոխադարձ ցանկությամբ դարձավ նաև հարցազրույց:

Անշուշտ, շահագրգիռ էի, որպեսզի հիմնական թեման լինի պարսիկ և թրքալեզու էթնոսների հարաբերությունները: Երբ «հունից հանեցի» պարոն դեսպանին, նա, թողնելով դիվանագիտական նրբանկատությունը, անկեղծորեն ու հուզված ասաց. «Ավելի շուտ Ադրբեջանը կդառնա Իրան, ինչպես եղել է միշտ, քան Իրանական Ադրբեջանը կդառնա Ադրբեջանի մաս»: Պարոն դեսպանի թույլտվությամբ՝ այդ հատվածը ևս հրապարակեցի թերթում, ինչը միջպետական որոշ անախորժությունների պատճառ դարձավ այդ օրերին:

Ոչինչ չի փոխվում Իրանի պես լուրջ պետությունների պարագայում. նրանք ունեն պետական կայուն աքսիոմներ, որոնցից առաջինը ազգային շահն է: Այդ անփոփոխությունն է նաև մեր քաղաքակրթական դաշնակիցներ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի պարագայում: Սոլիդ ավանդույթներով պետությունների ռազմավարությունը կարող է մի պահ դանդաղել, նույնիսկ սառեցվել, բայց դեն նետվել՝ երբե՛ք:

Սա հիշեցի այսօր, երբ մեզանում ինչ-որ խուճապային տրամադրությունների տրվածներ կան, որոնց սթափության հավասարակշռությունից հանել են մի կողմից՝ Ալիևի պես չեկիստորդին, մյուս կողմից՝ ռուսական 200-ամյա խարդավանքը, երրորդ կողմից՝ ռուսակիրթ ու ընդդիմություն խաղացող «բայղուշները»: Աշխարհը չի սկսվում ու չի ավարտվում ռուսական հակաքաղաքակրթությամբ և Էնվերի ստեղծած արհեստածին Ապշերոնի հանրապետությամբ: Իշխանավորները լավ կանեին, եթե մի փոքր հեռու վանեին իրենց պատած անասնական վախի դողն ու է՛լ ավելի շփոթահարության մեջ չգցեին մեր հրաշք ժողովրդին: Իսկ ընդդիմադիրները լավ կանեին, որ քիչ նախանձեին իշխանավորների լափելուն և առայժմ բավարարավեին տասնամյակների լափածը որոճալով: Նրանց երկուսի տերն էլ հոգեվարքի մեջ է, և մեր պետականությունը չէ, որ պետք է մնա տապալվելիք լեշի ծանրության տակ: Ոգեղեն միտք ու կարծարատիպերի շղթաների փշրում – և Հայաստանի ապագան անպատկերացնելի լուսավոր է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում