Ղրիմի տարածաշրջանից սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը հայտարարել Է, որ Ռուսաստանն առանց պաշտպանության չի թողնի Ուկրաինայի ազատագրված տարածքները:
«Ուկրաինայի ազատագրված տարածքները կպաշտպանվեն: Ոչ ոք չի հեռանա՝ չապահովելով բնակչության պաշտպանությունը, որն ապրում Է այդ տարածքներում»,-Ցեկովն ասել Է ՌԻԱ Նովոստիին:
Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն Ուկրաինայում շարունակվելու Է մինչեւ բոլոր նպատակների վերջնական կատարումը, ներառյալ երկրի ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: