Բաքուն Երևանին ցույց է տալիս, որ ինքն է որոշում, երբ կսկսվի խաղաղությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի հաղթանակը սպառնում է հետխորհրդային երկրների ինքնիշխանությանը․ «Ոչ հաղթանակ, ոչ պարտություն․Պուտինի տկարացած, բայց չվերջացած լինելը ձեռնտու է Հայաստանին»:
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու քննարկումներին, ապա Մինասյանը կարծում է, որ այդ հարցի որոշումը Հայաստանի ձեռքում չէ: Անդրադառնալով Մինսկի խմբի հետագա աշխատանքներին, Մինասյանը նկատեց, որ այն պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից: