Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Եթե, ասենք, մի ավանտյուրիստ, անգրագետ մարդ գնա այդտեղ ասի «Ռուսաստանն ագրեսոր է», այ դա վտանգավոր կլինի

Այսօր կկայանա փորձագիտական քննարկում՝ «Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետևանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով։ Քննարկմանը կբանախոսեն քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Քննարկումը կազմակերպել է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը:

Հաշվի առնելով մասնակիցների շրջանակը՝ ակնկալվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի օգտին ելույթներ են հնչելու:

Գագիկ Քեռյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, որ լինեն այդպիսի ելույթներ. «Եթե, ասենք, մի ավանտյուրիստ, անգրագետ մարդ գնա այդտեղ ասի «Ռուսաստանն ագրեսոր է», այ դա վտանգավոր կլինի, բայց ես ակադեմիական կրթություն ունեմ, խոսելու եմ, դասախոսություն եմ կարդալու տարածաշրջանային  պատմությունից, փաստեր եմ ներկայացնելու, թե ինչու է այս պատերազմը ծագել, դրա մեջ վտանգ չի կարող լինել»:

Դիտարկմանը, որ ռուսական որոշակի շրջանակներ կարող են ներկայացնել, որ Հայաստանում մտավորականության որոշակի շերտ աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, արդյոք դա մեր շահերի՞ց է բխում, նա արձագանքեց. «Դա մեզ վնա՞ս է, որտե՞ղ է վնաս: 44 օր դրած մորթում էին մեր եղբայրներին, և միջազգային հարթակներից մի ծպտուն չեղավ: Գոնե մեկը մի հատ ասեր՝ ինչո՞ւ եք սպանում հայերին: Վերջերս իր հարցազրույցում Մեծ Բրիտանիայի դեսպանն ասում է՝ մենք արեցինք ամեն ինչ, որ կանգնեցնենք պատերազմը, բոլոր ջանքերը գործադրեցինք: Մակրոնը ղզիկավարի Փարիզից մի հայտարարություն արեց ու վերջ: Իսկ հիմա մենք պետք է մտածենք, թե միջազգային հարթակներն ի՞նչ կասեն, եթե մենք ասենք՝ ռուսների հետ լավ ենք»:

Դիտարկմանը, որ նույն 44-օրյա պատերազմի հետևում շատերը հենց Ռուսաստանի հետքն են տեսնում, անգամ Շոյգուն խոստովանեց, որ իրենք Թուրքիայի հետ լավ օպերացիա իրականացրին Ղարաբաղում, Քեռյանն ասաց. «Այո, դրա համար մինչև պատերազմը Լավրովը մեր ղեկավարներին ասում էր՝ բերեք 5 շրջանը տվեք, թողեք ռուս խաղաղապահները մտնեն, որ փորձանքի չգանք: Որովհետև իրենց բազարի էին գնացել, մի բան տալիս էին, մի բան վերցնում էին: Հիմա իրենք մեղավո՞ր են, որ մեր իշխանավորների գլուխը հաստ է: Պետությունները հո չե՞ն կարող իրենք քաղաքականությունը համապատասխանեցնեն Հայաստանի շահերին: Իրենք իրենց գիծը տանում են: Դու պետք է նայես՝ ինչ են անում, պոչից գնաս, որ չընկնես: Իսկ արևմտյան հետքն այն է, որ 10 տարի շարունակ Բաքու-Ջեյհանով նավթը տանում են, նավթադոլարները լցնում են Ադրբեջանի գանձարանը, Ադրբեջանն էլ ստեղծում է արդիական բանակ, մեզ դնում, մորթում է: Իսկ պատերազմի տարիներին ոչ մի պատժամիջոց Ադրբեջանի դեմ չկիրառվեց: 10 օր Բաքու-Ջեյհանը փակեին, ասեին՝  նավթ չենք տանում, տեսնեմ Ադրբեջանը կշարունակե՞ր պատերազմը: Թող անեին: Ադրբեջանը բոլոր եվրոպական երկրների հետ համատեղ արբանյակներ ունի, որոնց հետախուզական տվյալներն օգտագործում էր հայերին ոչնչացնելու համար: Դե թող փակեին այդ արբանյակները: Ալիևը  միլիարդավոր դոլարներ ունի արտասահանյան բանկերում, ռուսներինը վռազ սառեցրին: Բա Ալիևի միլիադրները ինչու չէիք բռնագրավում: Բռնագրավեիք, որովհետև խախտել է ձեր բարձրաձայնած ուժ չգործադրելու սկզբունքը: Ադրբեջանի դաշնակից Թուրքիան ՀԱՊԿ-ի անդամ է, թե՞ ՆԱՏՕ-ի: Ինչու Ամերիկան, Գերմանիան, Անգլիան չքաշեցին Թուրքիայի ականջից, ասեին՝  վերջ տուր պատերազմին»,-ասաց Քեռյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում