Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Հայաստանն անվստահությո՞ւն է հայտնում ռուս խաղաղապահներին

«Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»,- ասվում է մարտի 28-ին տեղի ունեցած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ: Հայաստանի ԱԽ-ն կոչ է անում գործադրել զսպման միջազգային մեխանիզմները, նոր էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:

Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստից հետո կոչ է արել Ադրբեջանին անհապաղ բանակցություն սկսել խաղաղության պայմանագրի շուրջ: Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը փաստացի անվստահություն է ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ընդ որում, տվյալ պարագայում անվստահության «հիմք» կարող է լինել երկու ասպեկտներից մեկը: Կամ Երևանը մեղմ ասած կասկածում է, որ Ռուսաստանը կարող է որևէ գործարքի նկատառումով թույլ տալ Ադրբեջանին լարել իրավիճակն ու Արցախից պոկել նոր տարածքներ, կամ Հայաստանը պարզապես համարում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ զսպել Ադրբեջանին, առավել ևս այժմ, երբ թեժ պատերազմի մեջ է Ուկրաինայում: Այլապես, Ադրբեջանի զսպման և նոր էթնիկ զտում թույլ չտալու պարտավորությունը ՌԴ վրա է, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել է անվտանգության և խաղաղության ապահովման պատասխանատվություն:

Եթե Երևանը դիմում է միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության, ապա դա նշանակում է, որ ռուս խաղաղապահների մեխանիզմը համարում է անարդյունավետ: Իհարկե այդ շեշտադրումն առկա էր նաև մարտի 25-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ խոսելիս անհրաժեշտ է համարել հետաքննել Արցախի Փարուխ գյուղի շուրջ տեղի ունեցածի առումով ռուս խաղաղապահների գործողությունները: Արդյո՞ք Հայաստանի ԱԽ նիստն ու դրա արդյունքում հայտարարությունը հուշում են այն մասին, որ այդ առնչությամբ Պուտինի արձագանքը եղել է ոչ գոհացուցիչ: Թե՞ Պուտինն ինքը «խոստովանել» է, որ ներկայումս ՌԴ-ը չունի Ադրբեջանին զսպելու բավարար ռեսուրս և Երևանը պետք է փորձի ներգրավել միջազգային մեխանիզմներ: Իսկ «միջազգային մեխանիզմները» կներգրավվե՞ն, եթե խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտու մասին է: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում միջազգային մեխանիզմներ, այսինքն հատկապես ի՞նչ մեխանիզմ նկատի ունի Հայաստանը: Այդ հանգամանքը ԱԽ հայտարարության մեջ կոնկրետացված չէ: Օրինակ, արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է նախաձեռնել ՄԱԿ ԱԽ նիստ՝ Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ, թե՞ միջազգային մեխանիզմ ասելով Հայաստանը նկատի ունի ԵԱՀԿ-ն, կամ դրա Մինսկի խ,բի եռանախագահությունը:

Այստեղ Հայաստանի ԱԽ հայտարարությունը կարծես թե ունի որոշակիության կարիք, այդ թվում և այն մասով, թե արդյո՞ք Հայաստանը դիտարկում է միջազգային խաղաղապահների հարց բարձրացնելու հնարավորություն, եթե առնվազն տողատակում բավականին թափանցիկ ակնարկ կա ռուս խաղաղապահների մեխանիզմի անբավարար լինելու կամ անվստահելի լինելու մասին: Թե՞ Հայաստանի ԱԽ հայտարարության տողատակն ունի այլ իմաստ, այն է՝ միջազգային դերակատարներին ուղղված կոչ կամ հորդոր, որպեսզի արցախյան շփման գիծն ու Հայաստանի սահմանը չդիտարկվի Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի հանդեպ ճնշման գոտի, ռեգիոնում իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքով Մոսկվային Ուկրաինայի հարցում պայմաններ թելադրելու համար: Թե՞ Հայաստանի ԱԽ նիստը և հայտարարությունը պարզապես «կռվից հետո բռունցք թափ տալու» դրսևորում է՝ Փարուխում տեղի ունեցած զարգացումներից հետո, երբ կարծես թե այնտեղ մի քանի օր լարվածությունից հետո արձանագրվեց տեղային որոշակի նոր դասավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում