Thursday, 18 04 2024
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում․ FIP.am

Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները։

Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին։

Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ է դառնում, որ հետախույզների համազգեստները ռազմական չեն։ Ավելին՝ տեսանյութի հենց առաջին վայրկյաններից հետախույզների քողարկիչ համազգեստի վրա երևացող տարբերանշանը «պատմում է» դրա ծագման մասին։

Ներքևի լուսանկարում երևում է քողարկող համազգեստի տարբերանշանը։

Այս նշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը։ Միայն անվանումը որոնելիս արդեն հնարավոր է գտնել ընկերության և արտադրանքի մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հենց այս համազգեստը  վաճառվում է  amazon.com կայքում 148$-ով։

Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար: Պաշտոնական կայքում ներկայացված են բրենդի տարբեր արտադրանքներ, որոնցից և ոչ մեկը նախատեսված չէ ռազմական նշանակությամբ օգտագործելու համար։ Այս համազգեստը վաճառվում է տարբեր երկրներում։ Օրինակ՝ ռուսական վաճառքի կայքերից մեկում այն դարձյալ ներկայացվում է որպես մեկանգամյա հագուստ և նախատեսված է տարատեսակ ոչ ռազմական նշանակության աշխատանքներ իրականացնելու համար։

Ռազմական նշանակության համար նախատեսված (կամ հարմարեցված) լինելը կարևոր է տարբեր պատճառներով՝ հիմնականում զինվորականի պատշաճ, հարմարավետ ու պրակտիկ հանդերձանքի, պահուստային փամփշտակալները և այլ սպառազինությունը հարմարավետ կրելու տեսանկյունից։

Օրինակ՝ այս ռեպորտաժում  ՆԱՏՕ-ի զորքերը զորավարժություն են իրականացնում Նորվեգիայում։ Նրանց ձմեռային համազգեստից ակնհայտ երևում է, որ այն նախատեսված է զինվորականների համար։

Ռուսական զորավարժությունների ժամանակ օգտագործվում է նմանատիպ քողարկող հագուստ։

Այսպիսով՝ նշված տեսանյութում հետախույզների քողարկիչ և տեղանքին հարմարեցված համազգեստն իրականում հնարավոր է գնել amazon.com կայքից, այն նախատեսված է քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու (ախտահանման, դեղագործական արտադրամասերում աշխատանքի և այլն) համար և ռազմական նշանակության չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում