Շրջանառության մեջ է դրվել զենքի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը թույլ է տալու յուրաքանչյուր ցանկացողին ձեռք բերել զենք՝ անցնելով որոշակի քննություն։ Մինչև քննադատողները կասեն, թե չի կարելի, մարդիկ կսկսեն միմյանց սպանել՝ պարզապես հիշեցնեմ, որ Շվեյցարիայի պես երկրում մարդկանց ձեռքերի վրա կա շուրջ 2,3 միլիոն զենք, այսինք յուրաքանչյուր 4-րդ շվեցարացու տանը կա հրաձիգ, իսկ սպանությունների մակարդակով Շվեյցարիան աշխարհի ամենաանվտանգ պետություններից առաջին հնգակյում է։ Ի՞նչ են առաջարկում խորհրդարանում։ Կա՞ն ընդդիմացողներ, թե ոչ։ Ու՞մ է անհրաժեշտ զենքի ազատ շրջանառության լոբբինգը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է օրինագիծը մշակած պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ։
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանը պատերազմական երկիր է, ցանկացողները պետք է զենք ձեռք բերելու իրավունք ունենան․ «Զենք ձեռք բերելու համար անցկացվելու է քննություն, ինչպես վարորդական իրավունքի դեպքում: 21 տարին լրացած քաղաքացին քննություն կհանձնի և կստանա զենք ձեռք բերելու իրավունք»: