Վտանգավոր միտում է․ Ռուս խաղաղապահները դառնում են քաղաքական գործընթացների մաս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
Նրա կարծիքով՝ Արցախից խաղաղապահների թվաքանակի ավելացման վերաբերյալ դիմումն ուներ լուրջ մեսիջ․ «Ադրբեջանը շտապում է բարձրունքներ գրավել, իր պայմանավորվելը դժվար կլինի: Այն, որ Ադրբեջանը աշխարհի ուժեղների վրա մատ է թափ տալիս, նրան չի ներվելու, նրան բերելու են պատասխանատվության դաշտ: Ադրբեջանը ցայտնոտի մեջ է․ հասկանում է, որ բանակցությունների փուլը սարերի հետևում չէ»: