Ադրբեջանագետ, Օռբելի կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ Բաքվի նպատակը Արցախի վերջանական անեքսիան է:
«Պատերազմը չի ավարտվել․ Բաքուն լոկալ մարտերով փորձում է լուծել իր առջև դրված խնդիրը: Եթե Բաքվի ագրեսիան մնաց անպատիժ, հաջորդը ագրեսիան լայնածավալ պատերազմի առիթ կդառնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանագետը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունըայս պահին բխում է ՌԴ-ի կենսական շահերից․ «Եթե Արցախից հանենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ՌԴ-ն Բաքվի վրա ազդեցություն չի ունենա»: