Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խիստ զբաղվածությունից՝ Արցախում ձեռնարկվող ռազմատենչ և ծավալապաշտական գործողություններով ստուգելով իր «կարմիր գծերը» Լեռնային Ղարաբաղի հարցում: Հոդված 3» ակումբի կազմակերպած հեռավար քննարկման ընթացքում այդպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին:

Քաղաքագետը լուրջ չի համարում այն տեսակետը, որ Ադրբեջանը կարող է «երկրորդ ճակատը» բացել Ռուսաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում, բայց, այդուհանդերձ, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ:

«Նմանատիպ բաները առաջին անգամ չեն տեղի ունենում: Այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամանակներում, իմ կարծիքով՝ կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Իսկապես Ռուսաստանը հիմա, մեղմ ասած, ժամանակ չունի Հարավային Կովկասով զբաղվելու համար, և այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, իր ձգտումների ու մտահոգությունների կենտրոնը չէ: Իհարկե, երկրորդ ճակատի մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ. ուղղակի մասշտաբներն են անհամեմատելի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից, որպեսզի ստուգի «կարմիր գծերը», փորձում է ճնշում գործադրել և տեսնել՝ որտեղ է ստացվում և որտեղ՝ ոչ: Ստուգել, իհա՛րկե, Ռուսաստանի արձագանքը, ոչ թե Արցախի կամ Հայաստանի Հանրապետության», – մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Արցախի դեմ կիրառում է այսպես կոչված՝ «սալյամիի մարտավարությունը», այսինքն՝ փորձում է կտորներով պոկել Արցախի հայկական հողերը, մյուս կողմից էլ՝ հասկանալ, թե որտեղ են իր «սահմանները»:

«Նկատի ունեմ ոչ թե աշխարհագրական սահմանները, այլ սահմանները այն բանի, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Այլ խոսքերով՝ ռուս խաղաղապահների վրա հարձակվելը առայժմ թերևս «վտանգավոր է առողջության համար», բայց նույնը կարող են փորձել անել արցախցիների դեմ և տեսնել, թե ինչ կլինի: Ռուսաստանի արձագանքը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները: Ռուսաստանը աշխատում է դիվանագիտական գործիքակազմով, համոզված եմ, որ ընթանում է բավական հագեցած բանակցային գործընթաց, հեռախոսազանգեր են հնչում այս կամ այն կողմից: Բայց դա, ցավոք սրտի, բավարար չէ: Ուստի տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց վախենամ, թե սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, և Ադրբեջանը շարունակելու է իր «սալյամիի մարտավարությունը», քանի որ այն ոչ թե պատահականություն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետևանք», – հավելեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Հոդված 3» ակումբը առցանց քննարկում էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի վերաբերյալ՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ . ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» խորագրով:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, բարոյահոգեբանական և հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Կիրակի օրը՝ մարտի 27-ին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղի շրջանից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե «Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերում որևէ փոփոխություն չի եղել»:

Իր հերթին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Նշվում է, որ շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում