Այս օրերին 85 հազար մարդ եկել է ՌԴ-ից, 4 հազար՝ Ուկրաինայից․ Հայաստան ներհոսքը շարունակվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:
Վերջինս կարծում է, որ ստեղծված իրավիճակը նպաստում է, որ միգրացիոն հոսքերը ակտիվանան․ «ՌԴ-ից եկածների համար Հայաստանը հետաքրքիր երկիր է, կարող են անժամկետ գտնվել Հաայստանում․նրանց կացությունը շատ հեշտ է»:
Բեժանյանը չի բացառում, որ հայ միգրանտները ՌԴ-ում բազմաթիվ խնդիրների են բախվելու․ մեկ-երկու ամսից չեն վճարվելու: