Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Նրա խոսքով՝ եկել է ժամանակը, երբ մարդկությունը պետք է հրաժարվի պատերազմներից

Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված համաշխարհային հակամարտության սպառնալիքը պետք է համոզի բոլորին, որ եկել է ժամանակը, երբ մարդկությունը պետք է հրաժարվի պատերազմներից, քանի դեռ պատերազմները չեն կործանել մարդկությանը, կիրակի ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

«Ավելի քան մեկ ամիս է անցել Ուկրաինա ներխուժումից… Ինչպես ցանկացած պատերազմ, սա (պատերազմը) պարտություն է բոլորի համար»,- ընդգծել է Հռոմի Պապը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ծխականներին։

«Մենք պետք է մերժենք պատերազմը, մահվան այն վայրը, որտեղ հայրերն ու մայրերը թաղում են իրենց երեխաներին, որտեղ տղամարդիկ սպանում են իրենց եղբայրներին՝ նույնիսկ չտեսնելով նրանց, որտեղ ուժեղներն են որոշում, իսկ աղքատները՝ մահանում», – ասել է պոնտիֆիկոսը։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմը կործանում է այս երկրի ապագան։

Նա վկայակոչել է վիճակագրությունը, ըստ որի՝ Ուկրաինայում երեխաների ընդհանուր թվի կեսը ստիպված է եղել լքել երկիրը։

«Սա պատերազմի հրեշավոր դաժանությունն է, բարբարոսությունն ու սասրսափը», – ասաց նա՝ հորդորելով չդիտել պատերազմը որպես անխուսափելի մի բան:

«Եթե այս (պատերազմից) դուրս գանք այնպես, ինչպես նախկինում էինք, ուրեմն բոլորս ինչ-որ բանում մեղավոր կլինենք։ Ինքնաոչնչացման վտանգի առաջ կանգնած մարդկությունը պետք է հասկանա, որ եկել է ժամանակը վերացնելու պատերազմը, հեռացնել այն մարդկության պատմությունից, քանի դեռ այն չի վերացրել մարդկային պատմությունը»,- կոչ է արել Հռոմի Պապը։

Այն պահից, երբ փետրվարի 24-ին ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, նա բազմիցս խոսել է հնարավոր միջուկային հակամարտության մասին:

«Խնդրում եմ յուրաքանչյուր քաղաքական գործչի, որը ներգրավված է (հակամարտության մեջ) մտածել այս մասին, պարտավորություն ստանձնել և, նայելով տառապող Ուկրաինային՝ հասկանալ, որ պատերազմի ամեն օր իրավիճակը վատթարացնում է բոլորի համար»,- ասել է Պապը։

“Բավակա՛ն է: Կա՛նգ առեք: Թող զենքերը լռե՛ն։ Խաղաղության մասին իրական բանակցություն վարե՛ք»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում