Մեքսիկայի Միչոականի նահանգում առնվազն 19 մարդ Է զոհվել զինված հարձակման հետեւանքով: Մարտի 28-ին այդ մասին հայտնել Է El Universal թերթը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը: Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 27-ի երեկոյան Սինապեկուարոյի մունիցիպալիտետի Լաս Տինախաս բնակավայրում:
Մի խումբ զինված մարդիկ ներխուժել են շենք, որտեղ տեղի Էին ունենում աքլորամարտեր, եւ կրակ բացել ներկաների վրա: Դատախազության աշխատակիցները պատահարի վայրում հայտնաբերել են 19 մարմին հրազենային վերքերով: Պատահարի վկաները գերատեսչության ներկայացուցիչներին հայտնել են, որ մի քանի հոգի վերքեր են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Դատախազությունը ստուգում Է այդ տեղեկատվությունը: Պատահարի այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: