Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լարսում խտրականության դրսևորումներ են, իսկ լաստանավով բեռնափոխադրումները ձեռնտու չեն և շահագրգռություն դեռևս չկա

Եղանակային վատ պայմանների, դրան զուգահեռ ծանրաբեռնվածության  հետևանքով տևական ժամանակ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմից դարձյալ փակ է Հայաստանը ԵԱՏՄ-ին կապող միակ ավտոճանապարհը՝ Լարսը։ «Մեքենաների հերթը ձգվում է շուրջ 10 կմ՝ եթե նույնիսկ բացվում է, մարդատարների հոսքն այնքան մեծ է, որ շատ քիչ բեռնատար է կարողանում անցնել»,-մի քանի օր առաջ հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Ցավոք, ձմռան սեզոնին այնքան հաճախակի է  կրկնվում այս խնդիրը, որ  բեռնափոխադրողների  և արտահանողների համար դարձել է սովորական  գլխացավանք՝պարբերաբար  պատճառելով մեծ վնասներ։ Այս տարի խնդրի լուծման համար Կառավարությունը որպես այլընտրանք առաջարկում է բեռները տեղափոխել լաստանավով և երկաթգծով՝ խոստանալով 6 ամսով սուբսիդավորել լաստանավով ցանկացած բեռի տեղափոխում։

«Միգ տրանս» միջազգային  բեռնափոխադրող կազմակերպության տնօրեն  Ինգա Մարտիրոսյանը նախ՝ ներկայացրեց  Լարսում տիրող իրավիճակը՝ նշելով. «20 օրից ավել փակ է Լարսը: Մեր՝ 80-ից ավել մեքենաները՝ և´ գնացողները, և´ եկողները  կանգնած են։ Դրանց  մի մասն անգամ Լարս չի հասել։ Վերջին տեղեկություններով ճանապարհի ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, բաց է ճանապարհը, բայց դեռ շարժ չկա։ Վարորդները ցրտից սառչում են, այլևս չեն կարողանում տաքանալ, իսկ վառելիքը վերջացել է, դրան գումարած՝ նրանց համար արդեն սննդի  հայթայթման խնդիր է առաջացել։ Այս իրավիճակը  մեծ հարված է արտահանողների  համար, որոնք սառնարաններով բանջարեղեն կամ այլ պահպանման կարճ ժամկետ ունեցող մթերք են ուղարկում։ Պարզ է, որ այսքան երկար մնալու հետևանքով փչանալու է այդ ապրանքը»,-նշում է նա։ Արդյունքում, տնօրենի խոսքով, ոչ միայն մեծ վնաս է հասցվում  բոլոր կողմերին, այլև նման դեպքերը հաճախ դառնում են արտահանողների և բեռնափոխադրողների միջև վեճերի առիթ, թե ով  է  վերցնելու իր վրա ծախսերը:

Անդրադառնալով Կառավարության առաջարկած լաստանավային  բեռնափոխադրման սուբսիդավորման ծրագրին, տնօրենը կարծում է ՝ առաջարկը  լավ արդյունք կտա, եթե  ապրանքների ինքնարժեքը  չբարձրանա ու լրացուցիչ բեռ չդառնա  սովորական սպառողների համար: Առանց այն էլ բոլոր ապրանքների արժեքը բավականին թանկացել է  ու դեռ ավելի կթանկանա: Եղել են պատվիրատուներ, որ հետաքրքրվել են լաստանավային փոխադրմամբ, բայց  դեռ ռեալ  բան չկա, չենք կարող հստակ կարծիք ասել»,-նշեց նա։

Հարցին՝արդյոք բախվե՞լ  են խտրականության դրսևորման, մեր զրուցակիցն ասաց. «Մեր կազմակերպությունը չի բախվել այդպիսի դեպքերի: Խոսակցություն կա, որ վրացի, թուրք վարորդներն արտոնություն ունեն այս հարցում, բայց հենց հիմա մեզ  ծանոթ  վրացի գործընկերներ կան, որ նույն վիճակով սպասում  են, ոչ մի տարբերություն»։

Անդրադառնալով  պետական մարմինների ուշադրության հարցին՝ հիմնադիր տնօրեն Ինգա Մարտիրոսյանը նշեց, որ անգամ Հայաստանում չեն կարողանում լուծել ճանապարհների խնդիրը։ «Մենք  այս պահին մեքենա ունենք, որն անցել է  Բագրատաշենի անցակետը,հասել է Իջևան,բայց այնտեղից  չի կարողանում անցնել ձյունածածկ և դժվարանցանելի   ճանապարհի պատճառով: Մինչև հիմա ոչ մի պատասխանատու մարմին չի զբաղվել այդ կարևոր խնդրով»,- նշում է նա։

«Ազիմուտ»  միջազգային բեռնափոխադրումների  միությունը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ իրենց կազմակերպության ոչ մի մեքենա մինչ օրս չի կարողանում  անցնել, 20-ից ավել  մեքենա գտնվում են խցանման մեջ, իսկ վարորդներն արդեն չեն դիմանում ցրտին։

Աշխատակցի համոզմամբ՝  հիմնական պատճառը  մաքսային անցակետերի քանակական և որակական  անհամապատասխանությունն է  փոխադրումների քանակին՝ ճանապարհի  ծանրաբեռնվածության, ցուրտ սեզոնին անանցանելիության  խնդրին զուգահեռ. «Ընդամենը յոթ-ութ անցակետ  է աշխատում, որի մի մասը վարորդների խոսքով շատ հաճախ չի գործում,  պարտաճանաչությամբ աչքի չեն ընկնում: Արդյունքում  առաջանում են այսպիսի հերթեր, որի երկարությունն հիմա հասնում է  մինչև 10կմ»,-նշում է  աշխատակիցը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ են մտածում  Կառավարության որոշման մասին,որով առաջարկում է որպես այլընտրանք  լաստանավային փոխադրում իրականացնել պետական սուբսիդավորմամբ, աշխատակիցն ասաց,որ լաստանավային փոխադրումն անգամ փոխհատուցման սկզբունքով  թանկ  է լինելու, բարձրացնելու է  ապրանքի ինքնարժեքը։ «Եթե ձեռնտու լիներ,   պատվիրատուները շատ կհետաքրքրվեին լաստանավով փոխադրմամբ գործադիրի առաջարկով, անգամ այն պարագայում,որ Լարսում այսպիսի խնդիրներ են առաջանում  և  տուժում են հաճախ»,-նկատում է աշխատակիցը։

Մեզ հետ զրույցում վերջինս անկեղծացավ՝ասելով,որ  վրացական մաքսակետերը  երբեմն խտրականություն են բանեցնում  հայերի և վրացիների, թուրքերի միջև. «Շատ հաճախ նույն հերթի մեջ կանգնած վրացական և թուրքական համարով մեքենաները կարողանում են բավականին շուտ անցնել, իսկ  հայկական մեքենաները՝  մնում են խցանման մեջ կանգնած։ Ստիպված մեր աշխատողները  երբեմն անցակետերին հավելյալ գումար վճարելով  են կարողանում հարցը լուծել»,-նկատում է  նա։

Հարցին,թե պատկան մարմինների կողմից պատշաճ ուշադրություն եղե՞լ է  խնդրի նկատմամբ, ի պատասխան նա  նշեց. «Եթե պատշած լիներ այդ ուշադրությունը,երևի այս վիճակին  չհասներ, և հազարավոր մեքենաներ կանգնած չէին մնա 20 օրից ավել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում