Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Հայաստանի խո՞սքը փոխել, թե՞ անցնել գործի և փոխել իրավիճակը

Հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածում տեղի ունեցող պարբերական սրացումները, տարբեր ուղղություններով թե Հայաստանի սահմանի, թե Արցախի շփման գծի հրադադարի խախտումները, զոհերը, տարաբնույթ շանտաժը առաջացնում են միանգամայն հիմնավոր հարց, թե որքանով է տրամաբանական և հիմնավոր այդ ամենից հետո խաղաղության օրակարգի մասին խոսելը: Եվ թվում է, որ պատասխանը պարզապես միարժեք է՝ ինչ խաղաղություն, եթե հակառակորդ, թե թշնամի պետությունը բացարձակապես պատրաստ չէ դրան և խոսում է բոլորովին այլ «լեզվով»: Խնդիրը սակայն ունի թերևս ավելի խորությամբ և շերտերով դիտարկելու կարիք ու անհրաժեշտություն: Եվ բանն ամենևին խաղաղության օրակարգը հիմնավորելը չէ, այլ հայկական մարտավարության արդյունավետության հեռանկարը հասկանալը: Եթե Հայաստանը չխոսի խաղաղության օրակարգից, ապա հազիվ թե դա որևէ բան փոխի իրերի ներկայիս դրության և ուժերի հարաբերակցության համատեքստում: Որովհետև ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ գոնե այսօր շատ քիչ բան է կախված Հայաստանի հռետորաբանությունից:

Ավելին, Հայաստանի «համարժեք» հռետորաբանությունը Ադրբեջանի համար ժամանակի ընթացքում ստեղծելու է իր շանտաժի և մարտաշունչ հռետորաբանության «լեգիտիմացման» հնարավորություն, երբ իքս պահից այլևս էական չի լինելու, թե ում մարտաշունչ հռետորաբանությունը որից է բխում, ով էր առաջինը և այլն: Միջազգային հանրությանը այդ ամենը գործնականում հետաքրքիր չէ: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրը ոչ թե հռետորաբանությունը փոխելն է, այլ քաղաքական իրավիճակը: Իսկ քաղաքական իրավիճակը հնարավոր է փոխել գործով, ոչ թե խոսքով: Գործ թե դիվանագիտական-քաղաքական դաշտում, և թե Հայաստանի տնտեսական ու պաշտպանական կարողությունների քայլ առ քայլ ավելացման: Երբ արվում է այդ գործը, խաղաղության օրակարգի մասին խոսակցությունը ոչ միայն խնդիր չէ, այլ գործնականում դառնում է բարդ ռեգիոնում Հայաստանի այդ գործին ուղեկցող դիվանագիտական ճկունության օգտակար միջոց: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի հանրային դիսկուրսն էլ կենտրոնանա ոչ թե դրա վրա՝ ինչ խաղաղության օրակարգ, եթե թշնամին չունի դրա մտադրությունն անգամ, այլ կոնկրետ աշխատանքի, որ բխում է Հայաստանի դիվանագիտական ճկունության, տնտեսական կենսունակության և պաշտպանական դիմադրունակության հրամայականներից: Կոնկրետ, դեկլարատիվից վեր, առավել մասնագիտական քննարկումներ այդ երեք ուղղություններով աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու շուրջ: Դրանով ձևավորվելու է այն պաշարը, հիմքը, որով Հայաստանն արդեն ստանալու է խաղաղության իր օրակարգը ռեգիոնալ զարգացումների օրակարգ բերելու և դրա շնորհիվ իրավիճակի մեջ իր լուման դնելու գործնական հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում