Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հոգևորականները հույս ունեն, որ Ծառուկյանը խոհեմ կգտնվի և կառաջնորդվի եկեղեցու խորհրդով

Օրերս պարզ դարձավ,որ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովը քննարկել  և վերջնական եզրակացություն էր հայտնել, որ Եկեղեցին  ընդունելի չի համարում  Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը: Խորհրդի հայտարարության մեջ  նշվում է, որ քննարկումներ են անցկացվել այս ընթացքում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ, բացի այդ՝ եկեղեցին  իր առաջարկով  ցույց է տվել, թե ինչպիսի արձանը կլինի իր համար ընդունելի. «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»:

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախմբի համակարգող, մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանն, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Հայոց Առաքելական եկեղեցու դիրքորոշումը և ինչ ճակատագրի է արժանանալու այն այս որոշումից հետո, հայտնեց, որ իրենք իրենց աշխատանքները նույն հունով շարունակում են, իսկ  Առաքելական եկեղեցու դիրքորոշումն առնվազն զարմանալի  է իրենց համար:

«Միայն տարակուսանք կարող եմ հայտնել, քանի որ դեռևս մեկ-երկու ամիս առաջ եկեղեցու հոգևոր այրերն այլ կարծիքի էին, նրանք ողջունում էին նախագիծը, իսկ շատ հարգարժան Տեր Ասողիկն, օրինակ, հրապարակային  ոչ միայն հավանության արժանացրեց, այլև իր օրհնությանը՝ որպես աստվածահաճո գաղափարի։ Սակայն չգիտեմ՝ ինչ և ինչու փոխվեց այս ընթացքում»,-նեղսրտած նշեց մշակութային գործիչը:

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է  հասարակական ոչ միանշանակ կարծիքը կամ մտավորականության, վերլուծաբանների քննադատությունն է դեր խաղացել, Հովհաննիսյանը մեզ  հավաստեց, որ, դատելով իրենց ուղարկված բազմաթիվ  դրվատական հաղորդագրություններից, կարող է ասել հանրության մեջ էլ հիմնականում գերակշռել է դրական, ոգևորիչ արձագանքը:  Դրա մասին են վկայում քաղաքացիների շրջանում հարցումները, բացի այդ՝ մեդիայով ականատես ենք եղել՝ արվեստի և մշակույթի կարկառուն գործիչներն, այդ թվում՝ քանդակագործներն ինչպես են ողջունել նախագիծը, մասնագետները նշել դրա օգտակար կողմերի մասին: Չեմ կարծում ընդհանուր  որոշ մասի  բացասական կարծիքները կարող էին որոշիչ դեր ունենալ: Ավելին ասել այժմ չեմ  ցանկանում: Հանգամանալից պատասխանով   կանդրադառնանք այս որոշմանը  մի քանի օր անց հատուկ հայտարարությամբ»,-ընդգծում է Հովհաննիսյանը:

Հարցին՝արդյոք մտադրությո՞ւն չունեն անսալ եկեղեցու հորդորին և փոփոխություն կատարել նախագծում, Ռուբեն Հովհաննիսյանն ասաց.«Մենք խոնարհ հետևորդն ենք Հայ Առաքելական եկեղեցու և անպայման կփորձենք եզրեր գտնել»։

Մենք կապ հաստատեցինք նաև տեր Ասողիկ քահանա Կարապետյանի  հետ, ով մեզ հետ զրույցում նախ՝ հակադարձեց մեկնաբանությանը, թե ինքը սկզբում ողջունել է  արձանի տեղադրումը՝ ընդգծելով,  որ  իր խոսքը  որոշակիորեն խեղաթյուրելով՝ փորձում են իրենց ձեռնտու կողմից ներկայացնել: «Այս հարցում  կողմ կամ դեմ լինելու խնդիր չկա: Ես մեկ ամիս առաջ արած իմ մեկնաբանության մեջ հավանություն տվել եմ ընդհանուր գաղափարին որպես հոգևոր երևույթ, բայց մյուս կողմից՝ շեշտել եմ՝ անհրաժեշտ է այնպես իրականացնել,որ  ամբողջությամբ համապատասխանի դարերի ընթացքում կերտված հայ եկեղեցու  ավանդույթներին, հոգևոր մշակույթին, արվեստին և ոչ մի դեպքում  չպետք է դուրս լինի այդ  չափանիշներից:  Այսինքն, ինչպես նշել է եկեղեցական խորհուրդը, այն կարող է լինել միայն  հարթաքանդակի տեսքով: Իմ կարծիքն այսպիսին է եղել, եթե իրենք սխալ են հասկացել,իրենց խնդիրն է»,-ընդգծեց տեր հայրը:

Տեր Ասողիկ քահանան հավաստիացրեց, որ կարող ենք համեմատել և համոզվել՝ ավելի վաղ արած իր հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է  հայ առաքելական  եկեղեցու օրերս արած դիրքորոշման հետ որևէ հակասություն չկա:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանը ևս  նշեց, որ եկեղեցական ժողովում միանշանակ կողմ է եղել դիրքորոշման հետ: Սա, ըստ Սրբազանի, առաջարկ է քաղաքական գործչին, որ վերջինս վերանայի  իր նախագիծը և կազմի այնպես, ինչպես ուղենշել է եկեղեցին, որովհետև դա է միակ ճշմարիտ, ընդունելի տարբերակը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանն էլ մեզ փոխանցեց, որ որպես Խորհրդի  անդամ արտահայտել է նույն մերժողական  կարծիքն, ավելին՝անձամբ հայտարարության տեքստի կազման մեջ մասնակցություն ունի, և ինչ ասելիք, դիտողություն ուներ,այնտեղ արձանագրվել է:

Հոգևոր սպասավորները մեզ հետ զրույցում հույս հայտնեցին, որ քաղաքական գործիչը խոհեմ կգտնվի և կառաջնորդվի եկեղեցու խորհրդով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում