Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Շիրակի մարզպետը շնորհավորել է բեմական արվեստի ներկայացուցիներին մասնագիտական տոնի առիթով

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի Միջազգային օրվա առիթով, որում ասվում է․

«Հարգելի՛ թատերական գործիչներ, բեմական արվեստի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Թատրոնի Միջազգային օրվա առթիվ:

Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցը։ Առաքելությունը բոլոր ժամանակների համար նույնն է մնացել, այն չարի և բարու, բարձրի ու վեհի երկխոսությունն է հին և նոր ժամանակների խաչմերուկում։

Տասնամյակների վաստակ ունեցող Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանրույթը մեր մշակութային գանձարանը շարունակում է հարստացրել գեղարվեստական մնայուն արժեքներով և արվեստասերների բազում սերունդներ համախմբել մեկ հարկի տակ: Աճեմյանցի տաղանդաշատ արվեստագետներն այսօր ստեղծելով նոր արժեքներ՝ թարմ լիցքեր ու նոր շունչ են հաղորդում շիրակցի թատերասեր հասարակությանը։ Հայրենասիրության, մարդասիրության, բարու և գեղեցիկի վրա հիմնված բազում սերունդներ են դաստիարակել ու կյանք ճանապարհել Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նվիրյալները, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած են եղել հայ թատրոնի ակունքում՝ փորձելով արդարացնել մանուկ հանդիսատեսի սպասելիքները։

Ուրախալի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Գյումրիում իր դռներն է բացել Մտորումների թատրոնը, այն շեղվելով ավանդական մոտեցումներից, թատերասերներին իր նորարարական և փորձարարական մոտեցումներով այլընտրանքի հնարավորություն է տալիս, սկսնակների համար ստեղծում ազատ, անկաշկանդ ստեղծագործելու նախադրյալներ։

Հարգելիներս, շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ստեղծագործական խիզախումներ և լեփ-լեցուն դահլիճներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում