ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, հաղորդել է BBC-ն։
Սպիտակ տունը հայտնել է, որ նա մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի իրենց գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հանդիպմանը։
Բայդենը Լեհաստանում է ուրբաթ օրվանից և հանդիպում է նաև իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ։ Շաբաթ ավելի ուշ նա կարևոր ելույթ կունենա՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։