Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Սկսվում է ՄԻԵԴ որոշումների հիմքով Հայաստանին քաղբանտարկյալ տված դատավորներին համակարգից դուրս մղելու գործընթացը

Օրերս Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ազդարարել է ՄԻԵԴ որոշումների հիմքով Հայաստանին քաղբանտարկյալ տված դատավորներին համակարգից դուրս մղելու գործընթացի մասին, որը կարգավորող օրինագծի կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք է հայտնել:  Նախարարի խոսքով՝ այս նախաձեռնությունը վերաբերում է բացառապես քաղբանտարկյալ դատած դատավորներին և ՄԻԵԴ որոշումներով ապացուցված, որոնք ապօրինություններ են թույլ տվել:

«Քաղբանտարկյալ դատած դատավորները Սերժ Սարգսյանի ժամանակ կամ դրանից առաջ իմ կամ մեր գնահատմամբ չեն եղել: ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի դատարանները քաղբանտարկյալներ են դատել: Սա արդարության վերականգնում է՝ անկախ քաղաքական նախասիրություններից և ճաշակից»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա մասնակի արդարության վերականգնում կլինի և կլինի օրենքի դաշտում:

«Ինչպես հեղափոխությունից հետո որոշ բաներ չարվեցին, հասանք այն վիճակին, որ խիստ օրենքով պետք է արվի, որ որոշակի մարդիկ դրա մեջ կամայականության տարրեր չտեսնեն: Այս տեսանկյունից Վենետիկի հանձնաժողովը, նաև միջազգային կառույցները երբեք կողմ չեն եղել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ձևաչափերին, եթե դրանք միտված են արդարությունը վերականգնելուն: Այս առումով, իհարկե, ցանկալի է, որպեսզի իրավունքն ավելի լավ պատկերացնող և իրավունքի գերակայության սկզբունքը հարգող կառույցները կարողանան ուղղորդող լինել նաև մեր խնդիրներն իրականացնելիս»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, ընդհանրապես դատաիրավական ռեֆորմն այս ձևաչափով անցկացնելը կլինի այսօրվա իշխանության համար ուղեցույց, նաև հուշում այն բանի, որ քաղբանտարկյալ չպետք է ունենանք, որ ժողովրդավարությունից նահանջ պետք չէ ունենալ և դա չպետք է արվի ակնհայտ բիրտ ուժի կիրառմամբ. չպետք է մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար դատապարտվեն, այն էլ երկարատև: Փաստաբանը նշեց, որ սա նաև անցյալից դաս առնելու մի գործընթաց կլինի, որովհետև վերականգնելով անցյալը, մենք նաև կօգնենք այսօրվա իշխանությունը չունենալ այնպիսի սխալներ ապագայում:

«Այս առումով ցանկալի է, որ որքան շուտ սկսվի այդ պրոցեսը, այնքան դատաիրավական ոլորտում մենք դրական փոփոխություններն ավելի արագ կնկատենք»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական զեկույցում ոչ մի մտահոգող բան չկա.Եվրոպական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովը հենց իրենք են ընդունել բանաձևերի, որտեղ մեր դատաիրավական համակարագին գնահատականներ են տվել և հիմա իրենց տված գնահատականների շարունակությունը կլինի, եթե մեր իշխանությունները կամք դրսևորեն քաղբանտարկյալներ հետապնդած դատավորներին և ակնհայտ կոպիտ խախտումներ թույլ տված դատավորներին հեռացնելու համակարգից. «Կարծում եմ՝ այստեղ մտահոգիչ ոչինչ չկա և ամեն պետություն մի քիչ էլ պետք է իր ինքնուրույնությունը պահի, իր երկրի ներսում արդարությունը վերականգնելու իր կամքը դրսևորի, որովհետև որքան էլ դրսից մեզ խորհուրդներ տան, մենք պետք է ներքին ցանկություն ունենանք և կարողանանք այս բեռը կրել: Սա շատ պատասխանատու և ծանր բեռ է»:

Դիտարկմանը, որ քիչ չեն եղել, որ քաղաքական հետապնդումների հետ կապված վճիռներ են կայացրել, հիմա ինչպես պետք է ցանկ կազմել և նրանց համակարգից հեռացնել, Սաֆարյանը նշեց, որ դրա մեխանիզմի հետ կապված առաջիկայում հանդիպում կլինի, քննարկումներ կլինեն, կորոշեն, թե ինչ ձևաչափով կիրականացնեն դա:

«Իհարկե, շատ են և առաջին ատյանում, և վերաքննիչ դատարանում, ինչու չէ, նաև վճռաբեկ դատարանում: Շատ դատավորներ արդեն համակարգում չեն աշխատում այս 10 տարիների ընթացքում: Այ խնդիրն ուրիշ տեղ է. արդյոք այն դատավորները, որոնք չեն ենթարկվել վեթինգի և այսօր նորմալ կենսաթոշակ են ստանում, արդյոք նրանք հավասարեցված վիճակում կգտնվեն այսօրվա դատավորների հետ, որոնք կհեռացվեն համակարգից վեթինգով: Ցանկալի է՝ այնպես անել, որ հավասարություն լինի, դատավորների միջև կարգավիճակների տարբերություն չլինի: Պետք է մտածել՝ որ եղանակն ընտրվի, որպեսզի և արդարությունը վերականգնվի, և անարդար չլինենք իրենց նկատմամբ: Ես ուզում եմ, որ մարդիկ նաև հասկանան, որ գալիս է մի ժամանակ, որ նախկինում իրենց թույլ տված կոպիտ սխալների և ակնհայտ անարդար դատական ակտերի համար պատասխանատու են, իսկ մյուսներն էլ արդար դատական ակտեր կայացնեն և այդքան ցավ չպատճառեն սեփական ժողովրդին»,-ասաց փաստաբանը:

Արդյոք դատավորները, որոնք թոշակի են անցնել, պետք է զրկվեն թոշակի՞ց նախկինում կայացրած ապօրինի վճիռների համար, Սաֆարյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, բայց երկու օր առաջ, երբ ընդդիմությունը համակարգի աշխատողների կենսաթոշակի հետ կապված օրենսդրական նախագիծ էին քննարկում, տեսել է, թե ինչպիսի ակտիվությամբ էին ընդդիմադիր գործիչները գտնում, որ ամեն մի խախտման համար չպետք է դատավորը զրկվի սոցիալական արտոնություններից:

«Երբ այդպիսի խոսակցություններ ծավալվեցին, ես հասկացա, որ իրենք նաև այդ Եվրոպական կառույցների մոտեցման հետ կապված մտահոգիչ բաներ ունեն, դրա համար են այդպիսի աղմուկ բարձրացրել: Հետևապես այս ուժերն ամեն ինչ անում են, որ իրենց օգտին ժամանակին անարդար ակտեր կայացրած դատավորների համար բարենպաստ վիճակ ստեղծեն: Դեռ պաշտպանական բնազդն իրենց մեջ գործում է և այսօր էլ այդ եղանակով են փորձում աջակից լինել իրենց հին դատական համակարգին»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում