Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դեսպան Կարապետյանը ծանոթացել է Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին

Ուկրաինայի Զակարպատյիե մարզի ղեկավարության հետ հանդիպելու և Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին ծանոթանալո նպատակով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը մարտի 25-ին այցելեց Ուժգորոդ, որտեղ հանդիպեց Զակարպատյեի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Չուբիրկոյի և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:

Վ․ Չուբիրկոյի հետ հանդիպմանը դեսպանը երախտագիտություն հայտնեց Զակարպատյեի մարզային իշխանություններին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններից իրենց մարզ տեղափոխված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության համար։ Դեսպանը խոսեց հայ համայնքի դերակատարության, պետական շինարարության գործում Զակարպատյեում հայ համայնքի նշանակալի և շարունակական ներդրման մասին։

Այնուհետև դեսպանը Կարապետյանը հանդիպեց Ուժգորոդի քաղաքապետ Բ․ Անդրիևի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին՝ Ուժգորոդում հյուպատոսության բացմանը ցուցաբերած աջակցության համար: Քաղաքապետը ներկայացրեց Ուժգորոդ տեղափոխված փախստականներին ցուցաբերվող օժանդակության մասին:

Քաղաքապետը ընդգծեց նաև հայ համայնքի դերը քաղաքային կյանքում, ակտիվ դերակատարությունը պատերազմի ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման հարցում։

Հանդիպումներին դեսպանին ուղեկցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Կարլեն Շիրինյանը, ով նշանակալի դերակատարություն է ունեցել դեսպանության՝ Լվովի ու Զակարպատիեի մարզ տեղափոխման եւ Ուժգորոդում հյուպատոսական կետի հիմնման գործում, գործարար Ավետիկ Գասպարյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի քարտուղար Արսեն Մելքումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում