Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Պայթյուն, նավթամթերքի արտահոսք և հրդեհ. բիտումի գործարանում անցկացվել է ուսումնավարժանք

Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, գերատեսչության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում խոշոր հրդեհների ժամանակ փրկարար ուժերի արձագանքման մակարդակը: Համաձայն սցենարի՝ ընկերության արտադրամասում զոդման աշխատանքների ընթացքում գրանցվել է պայթյուն, որին հաջորդել են նավթամթերքի արտահոսք և հրդեհ։ Գործարանում առաջացած վթարի դեպքում գործելու պլանի համաձայն ՝ աշխատակիցներն իրականացրել են համապատասխան գործողություններ։ Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ, իրականացվել են բացազատման աշխատանքներ և տարածքի հետախուզում: Պարզվել է, որ տուժել է երեք մարդ: Նրանցից երկուսին պատգարակով դուրս են բերել անվտանգ գոտի և մոտեցրել շտապօգնության մեքենային, զուգահեռ իրականացվել են երրորդ տուժածի որոնման աշխատանքներ: Հետախուզումն անցկացվել է ջերմաանդրադարձիչ արտահագուստով, օգտագործվել է անօդաչու թռչող սարք: Տարբեր ուղղություններով իրականացվել են նաև հարակից ռեզերվուարների հովացման աշխատանքներ, իսկ մոտակա ջրավազանից մոտոպոմպով կատարվել է անընդհատ ջրամատակարարում: Կրակի տարածումը ճնշելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով իրականացվել է ակտիվ փրփրային գրոհ: Հովացման աշխատանքներից հետո՝ հայտարարվել է հրդեհի մարման աշխատանքների ավարտի մասին:

Ուսումնավարժանքի ավարտին ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարժանքի բոլոր մասնակիցներին՝ արագ արձագանքման և իրենց առջև դրված խնդիրը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում