Հանգստյան օրերին կայացան Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները։
Տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Նյուքասլում. «Սենթ-Ջեյմս պարկ» մարզադաշտում «Նյուքասլն» ընդունեց «Չելսիին» և կարողացավ ոչ- ոքի`1:1, ավարտել հանդիպումը: «Ազնվականներն» այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում նահանջեցին երկրորդ տեղ և առաջատարի դիրքը զիջեցին «Մանչեսթր Յունայթեդին»: Վերջինս Դիմիտար Բերբատովի պենտատրիկի (5 գնդակ) շնորհիվ 7:1 հաշվով ջախջախեց «Բլեքբերնին» : Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Աստոն Վիլա» – «Արսենալ»` 2:4, «Սթոք Սիթի» – «Մանչեսթր Սիթի»` 1:1, «Վեսթ Հեմ» – «Ուիգան»` 3:1, «Վուլվերհեմփթոն» – «Սանդերլենդ»` 3:2, «Ֆուլհեմ» – «Բիրմինգհեմ»` 1:1, «Էվերտոն» – «Վեսթ Բրոմվիչ»` 1:4, «Բոլթոն» – «Բլեքփուլ»` 2:2, «Տոտենհեմ» – «Լիվերպուլ»` 2:1:
15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը.
1. «Մանչեսթր Յունայթեդ»- 31մ.
2. «Չելսի» – 29մ.
3. «Արսենալ» – 29մ.
4. «Մանչեսթր Սիթի» – 26մ.
5. «Տոտենհեմ» – 25մ.