Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երբ Մոսկվան որոշում կայացնի ՀՀ «չեզոքության» վերաբերյալ, դուր գալ-չգալուն չեն նայելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, Արցախում Ադրբեջանի կողմից հերթական էսկալացիային դիմելու ֆոնին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանը  հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

Սկզբունքային բոլոր հարցերը  որոշվելու են Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Մոսկվա կայանալիք այցի ժամանակ։ Ինչպես իմ նախորդ հարցազրույցներում եմ նշել՝ Ադրբեջանը որդեգրել է թուփ առ թուփ  առաջ գալու ու սողացող պատերազմի միջոցով ավելի շատ տարածքներ վերցնելու քաղաքականություն։ Հիմա պետք է իրավիճակը ճիշտ վերլուծել։ Ուժային քաղաքականությունը պետք է համադրել դիվանագիտության հետ ու աշխատել բոլորի հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե Թուրքիայի և թե՛ մնացած բոլոր երկրների հետ։ Բոլոր այս  քայլերը արդյունք են նրան, որ այդ աշխատանքի դրական արդյունքները այսօր չեն երևում։  Կամ էլ այն կոնցեպցիան, որն ընդունված է՝ մինչև վերջ չի աշխատում։ Սողացող ձևով կարող են գալ շատ առաջ, հետո  մենք էլ՝ թե՛ Արցախը և թե՛ Հայաստանը կկանգնենք թեկուզ  լոկալ, բայց պատերազմական գործողությունների առաջ։ Այդ կոնցեպցիան պետք է վերանայվի ու  սկզբունքային խորքային հարցեր լուծվեն։ Իրավիճակն այսպես թողնել չի կարելի և չի կարելի հույսը դնել այն բանի վրա, որ Թուրքիայի հետ երկխոսության մեջ ենք, դրական ազդակներ են գալիս՝ ուրեմն ոչ մի խնդիր չի լինի։ Խորքային վերանայման հարց կա։ Հայաստանը գնահատելով իր ռեսուրսներն ու հնարավորությունները պետք է իր անելիքները որոշի։ Գնահատելուց  հետո անպայման չէ այդ մասին հայտարարել, բայց պետք է այդ  հիմքի վրա բոլոր ուղղություններով խորը դիվանագիտական, տեղեկատվական աշխատանք իրականացնել։ Եթե դա չարվեց, մի օր էլ տեսնելու ենք, որ կանգնած են Սյունիքում գյուղերի մոտ, իրականացնում են իրենց միջանցքային քաղաքականությունը՝ կրճատելով մեր տարածքները։ Իրավիճակն այսպես թողնել չի կարելի։

-Պարզապես թե՛ Նիկոլ Փաշինյանի և թե՛ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքերից  պարզ է դառնում, որ հայկական կողմը դժգոհություն ունի ռուս խաղաղապահների գործունեությունից և ակնհայտորեն մատնանշվում է, որ այդ տարածքը նրանց վերահսկողության ներքո է և որ նրանք չեն կատարել իրենց պարտականությունները։

Շատ հեշտ է գցել ուրիշների վրա, բայց եթե խորքային նայենք ռուսական կողմի պատասխանատվության հարցը, ապա  խնդիրն այն չէ, որ հիմա քննադատենք ռուսական կողմին իրենց քայլերի համար։ Հարցն այն է, որ այդ պատասխանատվությունն այսօրվա դրությամբ հեղհեղուկ է։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հռչակագրում հստակ ձևակերպումներ չկան։ Մի կողմը կարող է ասել՝ հակառակ կողմը այդ կետերը չի կատարում, ես էլ դրա համար նման գործողությունների եմ գնում։ Մյուս կողմն էլ կարող է ասել՝ որ դուք չեք կատարում, ես  եմ այսպես անում։ Այդ համաձայնագրի իմաստն այն չէ, որ նրանք մի բան անեն, ռուսական կողմը հարձակվի սկսի պատերազմական գործողություններ անել։ Նման բան ամրագրված չէ և ծուղակը հենց սրանում է։ Խաղաղապահների իմաստը սա չէ։ Շատ դեպքերում մենք հասկանում ենք, թե ռուսական զորքերը համարյա թե  սահմանների պահպանման գործառույթ են կատարում, բայց նրանց խնդիրը դա չէ։ Սովորական մարդը մտածում է, որ տրամաբանությունը սա է՝ ռուսական զորքերը եկել են Արցախի սահմանները պահում են։ Բայց երբ փաստացի ես նայում՝ նման բան չկա։ Ռուսական խաղաղապահները եկել կանգնել են, որ եթե էլի կռիվ սկսվի, խաղաղապահները հանդարտեցնում են իրավիճակը, կողմերին տարանջատում իրենց դիրքերից։ Հիմա մի իրավիճակ է, որ ադրբեջանական կողմը գալիս է առաջ, մերոնք ինչ-որ բան չեն անում։ Տեղի բնակչությունը բողոքում է, բայց կոնկրետ քայլեր չեն արվում։

Նման պարագայում խաղաղապահները որպես բարի կամքի դրսևորում են իրենց քայլերն իրականացնում։ Դրա համար էլ նշում եմ, որ կոնցեպտուալ իրավիճակը պետք է փոխվի։ Եթե չփոխվի՝ անընդհատ նման միջադեպեր են լինելու։ Դժբախտությունն այն է, որ նույն բանը տարածվելու է Սյունիքի սահմանների վրա և դա մոտ ապագան է, այնքան էլ հեռու չէ։ Կամ պետք է փոխվի ռուսական խաղաղապահ զորքերի  գործառույթը, հարց դնենք Մոսկվայի առաջ՝ եկեք ուրեմն այսպես անենք, լրիվ սահմանագծով կանգնեցնենք ռուսական զորքեր ու թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը այդ կետից առաջ գա Իրավիճակն էլի խնդրահարույց է ստացվում, որովհետև ադրբեջանական կողմն ասում է՝ միջազգայնորեն սա իմն է, որտե՞ղ է հակառակ բան գրված, ուզում եմ այստեղ եմ կանգնում։ Իսկ ռուսական զորքի  մոտ նման մանդատ չկա, նրանք իրար հետ զենքով կռվող, պատերազմող կողմերին տարանջատելու խնդիր ունեն։ Մյուս կողմից էլ  Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում առկա իրավիճակից։  Բայց հիմնական խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը կամ միջազգային հանրությունը զբաղված են այլ հարցերով։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանն ու Արցախը պետք է  իրենց համար որոշեն այն քաղաքականությունն ու մոտեցումները, որ այսօրվա դրությամբ պետք է ցույց տան։ Ադրբեջանական կողմը շարունակում է Հադրութի, Հորադիզի գծի վրա իրենց ռազմական շարասյուների փորձարկումներն ու նորագույն զինատեսակների մտցնելը այդ հատված։ Իրենք այնտեղ թունել են սարքում ու հայկական կողմն այդ մասին գիտի։  Ստեղծում են ռազմական լոգիսիտիկա, ներգրավում նոր, ամբողջությամբ հարձակվողական զինատեսակներ։

Մարդիկ պատրաստվում են։ Ինչո՞ւ եմ բարձրաձայնում, որովհետև  դա իրենց կոնցեպցիան է, թող միջազգային հանրությունն էլ դա իմանա։ Չենք կարող սրան դիմակայել՝ ասելով խաղաղապահներ վազե՛ք այստեղ նման բան է տեղի ունենում։ Կսկսվի կռիվը, խաղաղապահները կգան։ Իրենց կոնցեպցիան այն է, որ իրենք վերահսկեն տարածքներ, որտեղ չլինեն հայկական Զինված ուժեր։ Իմանալով այս ամենը մենք պետք է ունենանք խորքային նորմալ կոնցեպցիա։ Կա՛մ մեր կոնցեպցիայի մեջ գրում ենք, որ վախենում ենք, թույլ ենք , չենք կարողանում ինչ-որ բան անել կամ էլ համադրում ենք մեր դիվանագիտական խորքային աշխատանքն ու ռազմական տեխնիկական պաշտպանվողական  կառույցների ստեղծումը։ Չենք կարող թուրք դիվանագետների հետ ժպիտներով փոխանակվելը համարել հաղթանակ ու շարվել այդ տրամաբանությամբ։ Դա հնացած, փտած մոտեցում է։ Աշխարհը սրընթաց առաջ է գնում, դիվանագիտական աշխատանքի ոճն էլ փոխվում է։ Չենք  կարող մնալ հին աշխարհի փլատակների տակ, դա կլինի խայտառակություն։

-Հնարավո՞ր է , որ ռուս  խաղաղապահների այսպիսի պահվածքը պայմանավորված լինի նաև նրանով, որ Մոսկվային չի բավարարում հայկական կողմի չեզոքություն Ուկրաինայի հարցով։

-Նման խնդիր չկա։ Իհարկե ռուսական իշխանության շրջանակներում կան որոշակի տրամադրություններ՝ առավել ևս, որ ռազմական օպերացիան զարգանում է։ Բայց չեզոքության հարց չկա։ Երբ Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունի, որ իր դաշնակից երկրները չեզոքություն չպահեն, բարձրաձայնեն՝ այդ դեպքում այլ իրավիճակ կունենանք։ Այս իրավիճակը կպահպանվի այնքան՝ մինչև ՌԴ ղեկավարությունը սկզբունքային որոշում ընդունի։ Դրանից հետո դուր գալ-չգալուն չեն նայի, Ռուսաստանն իր պայմանները կդնի։

-Կարո՞ղ է հարցը դրվի վարչապետի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։

-ՌԴ իշխանական վերնախավում տարբեր կարծիքներ կան, բայց դա սկզբունքային որոշում չէ։ Թե առաջիկայում ինչ կլինի՝ հստակ չէ։ Ամեն դեպքում իրավիճակն այսպես է՝ եթե Ռուսաստանը սկզբունքային որոշում է  ընդունում,  դա կատարվում է։ Եթե նման բան չկա, ապա զանազան  կարծիքներ ու մոտեցումներ կարող են  լինել։ Եթե մտնենք այդ կարծիքների մեջ՝ կմոլորվենք, հակասական շատ բան կարող ենք լսել։ Մենք պետք է դուրս գանք դե ֆակտո իրավիճակից ու առաջ շարժվենք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում