Ռուս ծրագրավորող Ալեքսանդր Տուրչանինովը եկել է Հայաստան աշխատանքի համար և իր տպավորություններով կիսվել է «Առաջին լրատվական»-ի տաղավարում:
Տուրչանինովը նշում է, որ այնպես չէ, որ ինքը Հայաստան է եկել պատժամիջոցների պատճառով․ «Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եղել է ծանոթների միջոցով: Ութ տարի առաջ եղել եմ Հայաստանում, ինձ դուր է գալիս: Հայ ժողովուրդը լավն է, մնացածը երկրորդական են»:
Ռուս ծրագրավորողը երկու շաբաթ տուն է ման եկել, բայց աշխատանք դեռ չունի և վստահ է՝ հաստատ աշխատելու է Հայաստանում: