Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Խաղողագործներին ազդակ են ուղարկել․  Եթե դրական փոփոխություն չլինի, մթերման սահմանափակում է լինելու

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուբլու արժեզրկումը  հանգեցրել է գինու արտադրանքի սպառման ծավալների կրճատման, ինչն իր հերթին ուղղակիորեն  հանգեցնելու է  խաղողի մթերման ծավալների  փոքրացման։ Փորձել ենք գինեգործներից հետաքրքրվել՝ այս  իրավիճակում խաղողի մթերման հարցում մարտահրավերներ ու խնդիրներ ինչ մասշտաբի են հասնում,արդյոք լուծելի՞ են թե՞ այս տարի էլ խաղողագործների մի մասը ստիպված է  լինելու այս տարի խաղող չմշակել։

Եթե այս իրավիճակը շարունակվի ևս 3ամիս,ապա կունենանք խաղողի մթերման  մոտ 60 տոկոսի կրճատման հավանականություն, որովհետև մինչև այս պահն արդեն  ռուբլու անկման և արտահանման սառեցման պատճառով ունենք 30 տոկոսի կորուստ»,-«Առաջին լրատվական»-ին հայտնեց գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Հարցին, թե  այս տարի վերանայելո՞ւ են խաղողի մթերման ծավալները, և հնարավո՞ր է՝ այս տարվա համար նոր պայմանագրեր  չկնքեն, ինչի վերաբերյալ անհանգստություն են հայտնում խաղողագործները, ի պատասխան  նա ասաց, որ դեռևս խաղող չգնելու, սահմանափակման մասին ոչ մի կոնկրետ  բան  չեն ասել և չեն էլ կարող ասել,սակայն, այո´, խաղողագործներին ազդակ են ուղարկել. «Պետք է սպասել, տեսնել՝  ռուսական շուկայի վրա պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան, արդյոք իր ունեցած ներքին պոտենցիայով կարող է իր տնտեսությունը կարգավորել։ Եթե դրական փոփոխություն չլինի, մթերման սահմանափակում  լինելու է»,-նշում  է գինեգործը:

Հարությունյանի խոսքով՝ ստեղծվել է  իրադրություն, որ գինեգործներն այս պահին վճարում են անցած տարվա երկու չմարված վարկ անցած տարվա մթերումների հետ կապված, իսկ այս տարվա մթերման համար վարկի ձևակերպումը  լինելու է  սեպտեմբերին, որն այս  պարագայում  մեծ-մեծ  խնդիր է դառնալու, որովհետև դրանք վերականգնելու  համարժեք ֆինանսական միջոցներ չկան։

Կառավարոթյունը, գինեգործի համոզմամբ, երկու կարևոր քայլ պետք է անի այս  իրավիճակից դուրս գալու համար.  «Նախ՝ գոնե վեց ամսով պետք է հետաձգի  սեպտեմբերին նախատեսվող վարկը,  ինչպես նաև եղած  երկու վարկերը 50 տոկոսով սուբսիդավորի գրավները, որպեսզի նվազեցնի 60 տոոկս կորստի հավանականությունը»

Մենք հետաքրքրվեցինք նաև,թե ռուբլու անկման պատճառով արտահանման իրավիճակը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ինչ փոփոխություն  է կրել, նա ասաց, որ  միայն վերջին շաբաթում է որոշ տեղաշարժ եղել. «Մոտ տասը տոկոսով կամաց-կամաց  սկսկել է վերականգնվել Հայաստանից արտահանումը։ Մի մասը փոխհատուցում է ստացել, մի մասը գներն է բարձրացրել, մյուս մասը չգիտի՝ ինչ անի, որպեսզի չտուժի»,-ասաց նա։

Պռոշյանի գինու գործարանից մեզ հայտնեցին, որ այս շրջանում  ընդհանրապես արտահանում չի եղել։ «Փորձում ենք հենց Ռուսաստանի հետ այլընտրանքային լուծումներ  գտնել ռուբլու կրկնակի անկումը ստիպում է վերանայել գները, հիմա այդ փուլում ենք, բանակցություններ են գնում»։

Աշխատակիցը նշեց, որ նախորդ երկու տարիներին Պռոշյանի գինու գործարանը եղել է խաղողի հիմնական, ամենամեծ մթերողը, ավելին՝ անցած տարի, երբ բոլորը հրաժարվում էին, գործարանը հանձն է առել՝  գնելու մնացած խաղողը, ինչքան հնարավոր է։ «Ինչ վերաբերումէ մթերման ծավալների սահամանափակմանը, հարցը կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կլինի այն ժամանակ։ Եթե մեզ մոտ բարդություններ չառաջանան, մենք ամեն տարվա պես կկարողանանք  մթերումն իրականացնել»,-նկատեց նա։

Անհանգստությունը,աշխատակցի խոսքով,  բնական է, որովհետև իսկապես  գործարարները փաստի առաջ են կանգնել, իրենց համար էլ անորոշություններն ու ցնցումը մեծ է։«Պատճառն այն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մեր ամենամեծ շուկաներն էին։Կոնկրետ մեր գործարանը տոկոսային հարաբերությամբ մոտ 70տոկոսն արտահանում էր Ռուսաստան և Ուկրաինա,իսկ մնացած 30տոկոսը  տարբեր երկրներին էր բաժին ընկնում՝ Իսրայել, ԱՄՆ, Եվրոպայի  քաղաքներ,Ղազախստան և այլն»։

«Արենի» գինու գործարանի  փոխտնօրենը մեզ հայտնեց, որ չի բացառում, բայց այս պահին որևէ հստակ  բան չի կարող ասել։

Հարցին, թե նրանց հաջողվել է այս ընթացքում արտահանում կատարել, ի պատասխան նշեց.« Ընդհանուր առմամբ նույն տագնապալի, անորոշ վիճակն է. չգիտենք՝ ինչ կարող ենք անել, որ վնասները քիչ լինեն։ Կոնկրետ մեր գործարանն այս ընթացքում հասցրել է մի ֆուռի չափով արտահանում  կատարել, բայց թե հաջորդիվ ինչ դինամիկա կլինի, չեմ կարող ասել, թեև լավատեսական ոչինչ չկա»,-ընդգծեց գինեգործը։

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում