Tuesday, 23 04 2024
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը

Պետք է նորից փորձենք հրավիրել Իրանի ուշադրությունը Արցախի խնդրին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

-Պարոն Բեգլարյան, Դուք և Իրանի մյուս հայ պատգամավոր Արա Շահվերդյանը նամակով դիմել եք Իրանի ԱԳ նախարարին՝ ներկայացնելով վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրանքները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս նամակի հետ կապված և արդյոք արդեն ինչ-որ արձագանքներ ստացե՞լ եք:

-Դեռ պաշտոնական պատասխան չենք ստացել, բայց մեր նպատակն այն է եղել, որ հատկապես նկատի առնելով այն, թե ինչ էր այդ օրերին և հիմա էլ տեղի է ունենում Արցախում, ևս մեկ անգամ Իրանի պետական այրերի ուշադրությունը սևեռենք իրականության վրա, թե ինչ է տեղի ունենում Արցախի ժողովրդի հետ:

Նամակում մենք նշել էինք, թե արդյոք այս գործողությունները կարելի՞ է համարել բարիդրացիականության քարոզ՝ մահմեդականների և քրիստոնյաների միջև, կարո՞ղ են, արդյոք, ապահովել անվտանգությունը և խաղաղությունը տարածաշրջանում: Եվ այսպիսով, հիմք ընդունելով Իսլամական հեղափոխության առաջնորդի՝ Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ 13 աբանի (4 նոյեմբերի) ելույթը, կոչ ենք անում հետևել Սահմանադրության դրույթին՝ հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ և մեր երկրի արտաքին քաղաքականության կարմիր գծերին, մասնավորապես, հարևանների հետ կապված ճգնաժամերի հանգուցալուծման հանրային շահի ապահովման և Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար, որոնք գտնվում են բարոյական և նյութական դաժան բռնաճնշումների ներքո:

Մենք ցանկանում ենք, որ Իրանն օգտվի իր բոլոր հնարավորություններից, լինի դա դիվանագիտական, թե քաղաքական, կամ նույնիսկ տարբեր վարչական հնարավորություններից՝ փորձելով մեղմել մթնոլորտը և կառուցողական դաշտ տեղափոխել հարցերը:

-Դուք հրավիրել եք Իրանի ուշադրությունը խնդրին, նաև նշել, որ տարածաշրջանում  խաղաղություն պահպանելու հնարավորություն ունի: Ինչպե՞ս կարող է Իրանը մեղմել մթնոլորտը գործնականում:

-Գործնականում այն է, որ տարածաշրջանում Իրանը կարևոր դերակատարություն ունեցող երկիր է, ունի իր հարաբերությունները, ցանկություն էր հայտնել 3+3 ձևաչափում ընդգրկվել: Այդ հարաբերությունների ենթահողը պատրաստ է, Իրանը իր «կարմիր գծերը» հայտնել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես Իրան-Հայաստան սահմանագիծը պետք է անխափան մնա, մյուս կողմից ելնելով սահմանների կարևորությունից և այն հողային ամբողջականության սկզբունքը, որ Իրանը ունի և ինչու չէ, Իրանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ իրավազրկված ժողովուրդներին հովանավոր պետք է կանգնել: Եվ չպետք է մոռանալ 44-օրյա պատերազմի վերջին օրերին Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեի կողմից ներկայացվեց Իրանի չորս կարևոր սկզբունքները, որից մեկը հայության անվտանգությունը երաշխավորող գործընթաց էր ցույց տալիս այդ երկրի հոգևոր առաջնորդը: Եվ հիմա մենք այս նամակով փորձում ենք մղել Իրանի ԱԳՆ-ին ավելի ակտիվ գործելու, ուշի-ուշով հետևելու խնդիրներին, փորձելու օգտվել իր լծակներից: Չմոռանանք, որ ռուս-ուկրաինական պատերազմը ուզենք, թե չուզենք, ինչ-որ առումով ուշադրությունը շեղում է տարածաշրջանի ուրիշ իրադարձություններից: Եվ նաև դա նկատի ունենալով՝ վերստին հրավիրեցինք Իրանի ԱԳՆ-ի ուշադրությունը խնդրին:

-Իրավիճակը նորից սրվել է: Իրանի ԱԳՆ-ն հնարավո՞ր է արագ արձագանքի նամակին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հերթական ներխուժումը:

Հիմա կփորձենք, ես Երևանում եմ, պարոն Շահվերդյանը Իրանում է, և հիմա նորից օգտվելով մեր կապերից, մենք պետք է նորից փորձենք հրավիրել Իրանի ուշադրությունը խնդրին:

-Վերջերս Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումների ժամանակ նշեց, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան, և դա երկու պետություններին էլ ավելի ապահով կդարձնի։ Արդյոք սա խնդիր չեք դիտարկո՞ւմ: Կա՞ն անհանգստություններ:

Այս պահին Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցություն չկա, այն, ինչ կա, տնտեսական բնագավառի համագործակցություն է հատկապես ճանապարհների հարցով, և նորմալ է, որ Իրանը ունենա իր հարևանների հետ հարաբերություններ, և փորձի իր համար ենթակառուցվածքների, ճանապարհների հարցով այլընտրանքների դուռը չփակել: Սա նորմալ ենք համարում, նույնը, վստահ ենք, որ Հայաստանի հանդեպ կլինի՝ ելնելով երկու երկրների հարաբերությունների մակարդակից և նպատակահարմարությունից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում