Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Հայտնվել են ռուս գործարարներ, որոնք եկել, այստեղ ապրանք են որոնում այնպիսի ցանցերի համար, որոնց մասին երբեք չէինք երազի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյանը։

-Պարոն Մխչյան, ռուսուկրաինական պատերազմով պայմանավորված մեր արտահանողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։ Ինչպիսի՞ լուծումներ են առաջարկվում։

-Շատ հետաքրքիր իրավիճակ է այդ ոլորտում: Հայտնվել են շատ այսպես ասած, ռուս գործարարներ, որոնք եկել են այստեղ և ապրանք են որոնում այնպիսի ցանցերի համար, որոնք երբեք չէինք երազի այդտեղ մտնել: Իրենց ասելով, ապրանքի խիստ կարիք ունեն, բայց ընդամենը խոսակցության մակարդակի վրա է, դեռևս գործնական ոչինչ չկա: Սա է իրավիճակը, դեռևս ռեալ արտահանում չկա: Երևի ադապտացիոն շրջան է, մինչև որ շուկայում կարողանան գներին սովորել, բարձրացնեն գները, ավելի ճիշտ ռուսական ցածր արժույթին համապատասխան գներ սահմանեն, որ կարողանան վերստին իրենց ապրանքները վաճառել: Ասում են՝ սով է ապրանքի, բոլոր այն ապրանքները, որոնք իրենց դարակաշարերի վրա էր, այսօր գոյություն չունեն, չկան, ապրանք չունեն: Բայց թերևս գործնական քայլ չի եղել, ամեն ինչ խոսակցությունների մակադրակի վրա է:

-Կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը տարբեր հանդիպումներ է անցկացնում տարբեր տնտեսվարողների հետ, ՀԿ-ների հետ: Ձեզ հետ խոսե՞լ են, խնդիրները վեր հանվե՞լ են:

-Շաբաթ օր ես մասնակցել եմ մի մեծ ժողովի Դիլիջանում, Կենտրոնական բանկում, որը կազմակերպել էր ամերիկյան աուդիտորական հռչակավոր ընկերություններից մեկը: Թեման այդքան արտահանումը չէր, որքան այստեղ ժամանած ռուս բնակչության հետ կապված հարցերը, թե ինչ պետք է անել, ոնց պետք է անել: Ընդհանուր խոսակցություններ կան, թե ինչպես աջակցել արտահանմանը, բայց դեռ գործնական ոչինչ չկա:

-Օրինակ, գինու, կոնյակի ոլորտում մի փոքր փոփոխություն կա, ռուսական կողմը համաձայնել է ռուբլու արժեզրկման ֆոնին 30-35 տոկոսով ավելի թանկ գնով գնել հայկական արտադրանքը: Արդյոք մյուս ապրանքների դեպքում նույնպես նման համաձայնություն կա, հնարավո՞ր է Ռուսաստանը թանկ գնով վերցնի և իրացնի այդ ապրանքները:

-Մի ճշտում, իրենք թանկ գնով չեն վերցնում: Եթե մենք վերցնենք տվյալ ապրանքը դոլարային արտահայտությամբ, ենթադրենք ապրանքն արժե 1 դոլար և ռուբլիով վաճառում էին, ասենք, 100 ռուբլով, այսօր եթե մեկ դոլարն արժե 170 ռուբլի, բնական է, որ այդ ապրանքը պետք է ծախվի 200 ռուբլիով: Գնի փոփոխությունը գալիս է իրենց արտարժույթի արժեքի գահավիժումից: Հայկական ապրանքի գինը չի բարձրացել: Մերոնք գնի մեջ զիջում են: ԱՅն, ինչ կոնյակի ու գինու դեպքում կատարվում է, նրանք ոչ թե համաձայնել են թանկ գնին, այլ իրենք պայմանագրեր ունեն ռուսների հետ և փորձում են չսառեցնել այդ պայմանագրերը, այլ փոխադարձ համաձայնությամբ վերանայել ռուբլու փոխարժեքով պայմանավորված փոփոխությունները և նոր գներ սահմանել:

-Այս 25 օրերին, երբ գրեթե արտահանում չի կատարվում, որքան վնասի մասին կարող է խոսք լինել: Որքա՞ն է կորցրել հայ արտադրողը:

-Չէի ասի, թե միլիարդների հասնող հսկայական վնասներ են կրել, բայց ամեն մեկն իր չափով իր ակնկալիքներն ուներ ու այդ ակնկալիքները չստացավ: Չմոռանանք, որ փետրվարն էր, երբ սկսվեց պատերազմը: հունվար-փետրվար-մարտը շատ թույլ ամիսներ են, մենք շատ մեծ ծավալի արտահանումներ չենք ունենում: Մեծ արտահանումները սկսում են ապրիլ-մայիսից հետո: Իսկ այս նվազ ամիսներին ընդհանրապես արտահանում չունենալը, իհարկե, ցավալի է արտադրողի համար: Ես չեմ կարող թվային գնահատական տալ, թե ինչքան են կազմում վնասները, այնուամենայնիվ, այդ վնասները բոլորս էլ զգում ենք մեր կաշվի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում