Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայաստանի առանցքային մարտահրավերը. ինչն է բաժին հասնելու մեզ նոր համակարգից

Անկասկած է, որ համաշխարհային անվտանգության այն համակարգը, որ ձևավորված  էր գործնականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հարաբերական գոյություն էր պահպանում նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, գործնականում այլևս գոյություն չունի և աշխարհը անխուսափելիորեն կանգնած է միջազգային անվտանգության նոր համակարգի, դրան տանող «ճարտարապետական» նոր գործընթացների առաջ: Ինչպիսին են լինելու դրանք, շատ բարդ է գնահատել, առնվազն երկու պատճառով: Նախ, այդ գործընթացը իր ամենադինամիկ և զգալիորեն անկանխատեսելի փուլում է և բոլորովին մոտ չէ «եզրագծին», և դրանից բացի այդ գործընթացի ստորջրյա հանգամանքները չափազանց անհասանելի են հայաստանյան դիրքերում և շատ դեպքերում մենք ստիպված ենք գնահատել իրողությունները և հասկանալ որոշակի տրամաբանություն պոստֆակտում: Ըստ այդմ, Հայաստանի համար առավել օպտիմալը թերևս փորձել անցնել առաջ և կազմել սցենարային սխեմաներ, կազմելով որոշակի փաթեթներ:

Բանն այն է, որ միջազգային անվտանգության համակարգը լոկ ուժերի հարաբերակցություն չէ, անվտանգային բաժանարար գծեր կամ այսպես ասած «հաբի» տրամաբանությամբ գոտիներ չեն: Այդ ամենը ունի իր բովանդակությունը, կախված այս կամ այն վեկտորից, այս կամ այն ճյուղի «երկարությունից» և դրա վրա եղած «սաղարթից»: Սա նշանակում է, որ Հայաստանը միջազգային նոր անվտանգության համակարգի ձևավորմանն ընդառաջ իր տնային աշխատանքը պետք է կատարի համալիր տրամաբանությամբ, դիտարկելով թե ուժերի հարաբերակցության հնարավոր միտումները, և թե այդ հարաբերակցության բովանդակային «ստատուս-քվոն»: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ միջազգային անվտանգության համակարգի «ճարտարապետության» նոր լուծումներին և պատկերին պատրաստվելու խնդրին բոլորովին համարժեք չէ հայաստանյան հասարակական-քաղաքական կառուցվածքը: Այստեղ համատարած ցուցանակներ են, որոնց գերակշռող մասը, ճնշող մեծամասնությունն ինքն է զուրկ որևէ բովանդակությունից, որպեսզի կարող լինի դնել Հայաստանը միջազգային նոր համակարգերի տարբեր սցենարների պատրաստելու խնդիր և սպասարկել այն:Մեծ հաշվով, հենց այստեղ է Հայաստանի առանցքային մարտահրավերը, որովհետև միջազգային ներկայիս իրավիճակը իր ռիսկերից զատ, պարունակում և բերում է նաև հնարավորություններ, և մեր ներքին հասարակական-քաղաքական օրգանականությունից և բովանդակությունից է կախված, թե ինչը բաժին կհասնի մեզ արտաքինից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում