Thursday, 18 04 2024
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում

Բայդենը չի մոռացել Արցախում տեղի ունեցածը ու չի սատարի Բաքվի պայմաններով խաղաղության օրակարգին․ Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Բայդենին ուղղված նամակում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «կաջակցի ապագայի տեսլականի վրա խարսխված Ադրբեջանի խաղաղ օրակարգ»։ Ձեր կարծիքով ի՞նչ դերակատարություն կունենա Միացյալ Նահանգներն այդ հարցում։

-Իմ կարծիքով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է օգտվել իրավիճակից։ Այժմ էլ օգտագործելով Ուկրաինայում պատերազմը  և այն հանգամանքը, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է  դրա վրա, փորձում է իր օրակարգն առաջ մղել։ Ես չեմ կարծում, որ Բայդենը մոռացել է այն, ինչ տեղի ունեցավ Արցախում և  հիմա անվերապահորեն կսատարի Ադրբեջանին։ Հնարավոր է լսի Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության օրակարգի շուրջ, բայց դա բնականաբար տեղի չի ունենա առանց Մինսկի խմբի միջնորդության։ ԱՄՆ-ն  բնականաբար կկարևորի բոլոր կողմերի առաջնահերթությունները և այնպես չէ, որ Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքները միարժեք են ԱՄՆ-ի համար։

-Այսինքն՝ այն պայմաններով, որով Ադրբեջանն է ուզում խաղաղություն, ԱՄՆ-ն չի՞ համաձայնի։

-Չեմ կարծում, որ կհամաձայնի։ Վստահ եմ նաև, որ ԱՄՆ հայ համայնքը նման հեռանկարի դեպքում կբողոքի ու իր կարծիքը կհայտնի թե՛ Բայդենին և թե՛ կոնգրեսականներին։

-Իսկ առհասարակ ԱՄՆ-ում  հայ համայնքի տրամադրվածությունը ինչպիսի՞ն է խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայաստանում, օրինակ, շատերը կարծում են, որ պատերազմից հետո նման բան հնարավոր չէ։

-Իհարկե որոշակիորեն  մոտեցումները տարբերվում են, բայց ուզում եմ նշել, որ խաղաղություն բոլորն են ուզում, դա բոլորին է պետք։ Իհարկե այստեղ էական հանգամանքն այն է, թե ինչ պայմաններում է դա լինելու։ Չի կարող մի կողմի համար անընդունելի պայմաններով խաղաղություն հաստատվել։

Ես չեմ համարում, որ այսօր, այս պայմաններում խաղաղության պայմանագիր հաստատել հնարավոր է։ Այն պարագայում, երբ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմում, երբ Շուշին վերցրել ու ռեստորան են դարձրել, անարգում են մեր մշակույթը, մենք  ինչու՞ պետք է իրենց  ուզած պայմաններով խաղաղություն կնքենք։ Ո՛չ, ես չեմ համարում, որ այդպիսի բան հնարավոր է։ Չենք կարող ակնկալել, որ մեր հասարակությունը դրան կհամաձայնի։ Իրավիճակը սրված է, Ադրբեջանը բացարձակ չի փոխել իր քաղաքականությունը, ինչպե՞ս կարող ենք խաղաղություն հաստատել այդ երկրի հետ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում