Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Ներկրվող գազի գինը ռուբլիով ֆիքսելը երկարաժամկետում դրական ազդեցություն կթողնի ՀՀ էներգետիկ շուկայի վրա. փորձագետ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանի գնահատմամբ՝ եթե հնարավոր լինի բանակցությունների, քննարկումների միջոցով Հայաստան ներկրվող ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարման տարբերակը պայմանագրով ֆիքսել, ապա այն երկարաժամկետում դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի էներգետիկ շուկայի վրա: Հովսեփյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Փորձագետը հիշեցրեց՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համատեքստում ՌԴ-ն հայտարարել էր ոչ բարեկամ երկրներին ռուբլիով գազ մատակարարելու հնարավորության մասին՝ այսպիսով փորձելով կարճաժամկետ հորիզոնում կարգավորել իր արժութային շուկան: ՌԴ նախագահը նշել էր, որ բոլոր օտարերկրյա սպառողները պետք է հնարավորություն ունենան ռուսական գազի դիմաց վճարումներն իրականացնել ռուբլիով:

«ՀՀ փոխվարչապետը ևս իր խոսքում նշեց, որ ներկայումս օրակարգում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, և հնարավոր է, որ օրակարգ մտնի նաև ռուսական գազի խնդիրը, ենթադրում ենք, որ նաև այս միջազգային զարգացումների համատեքստում: Այս համատեքստում խնդիրը, կարծում եմ, որ բացառապես քաղաքական է: Եթե հնարավոր լինի բանակցությունների, քննարկումների միջոցով Հայաստան ներկրվող գազի գինը ֆիքսել ռուբլիով, ապա այն միանշանակ իր դրական ազդեցությունը կթողնի էներգետիկ շուկայի վրա»,-ասաց Հովսեփյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ մինչև այդ ԵԱՏՄ-ում ընդունվել է գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, և ԵԱՏՄ բոլոր երկրները շահագրգռված են այդ ծրագրի իրականացման համար, այդ թվում շատ մեծ ոգևորվածություն ունեն Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Գազի ընդհանուր շուկան ենթադրում է, որ մինչև 2025 թ պետք է ձևավորվեին շուկայի գործառնության տնտեսական ընդհանուր պայմաններ, ապահովվեին մեթոդաբանական, կազմակերպչական հիմքերը: Այսինքն՝ շուկայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անարգել և բորսայական սկզբունքով միմյանցից գազ գնել և վաճառել միության շրջանակներում:

«Խոսքը բացառապես տարանցման գնագոյացման ընդհանուր սկզբունքների և մեթոդաբանության մասին է: Գիտենք, որ Հայաստանի տարածք ներկրվող գազն անցնում է Վրաստանի տարածքով, մոտ 10 տոկոսի չափով վճարում ենք տարանցման վճար, ինչը բնականաբար բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը: Եվ գազի բարձր գինն էլ իր ազդեցությունն է ունենում էներգետիկայի, էլեկտրաէներգիայի ընդհանուր գների վրա, սա էլ իր շղթայական ազդեցությունն է ունենում տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների գների վրա՝ նվազեցնելով և տեղական արտադրանքի մրցունակությունը ԵԱՏՄ շուկայում, և երրորդ երկրներում»,-ասաց Հովսեփյանը:

Նրա գնահատմամբ, սակայն, ներկրվող գազի գինը ռուբլիով ֆիքսելու համար կան տեխնիկական խնդիրներ, սակայն հարցն ամբողջովին քաղաքական տիրույթում է:

Սակայն Հովսեփյանը կրկին հիշեցրեց, որ հարցը դեռևս օրակարգում չէ, օրակարգում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, բայց, եթե այդ հարցը գա օրակարգ, և ՌԴ-ի կողմից համաձայնություն լինի, երկարաժամկետում այն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի էներգետիկ շուկայի վրա, ինչն էլ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսությունում ապրանքների արտադրության, ծառայությունների արժեքի վրա:

Փորձագետը, սակայն, ընդգծում է, որ ռուբլու տատանումները ևս ռիսկ են առաջացնում, այսպիսով շատ կարևոր է, թե ինչ ձևով կֆիքսվի պայմանագիրը, եթե այդպիսին լինի:

Նա կարծում է, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը զուգընթաց, միգուցե, իրականացվի նաև այս գործընթացը, եթե քաղաքական կամք ու պայմանավորվածություն լինի՝ գազի վաճառքը ֆիքսել ռուբլիով:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասել էր, որ քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում