Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Հայաստանը Մինսկի խմբին դիմել է ՌԴ-ի հետ համաձայնեցված․ արդյոք հնարավոր չէր պարզ ասել՝ մերժում ենք Ադրբեջանի առաջարկները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 24-ի կառավարության նիստը սկսեց ծավալուն ելույթով, որի ժամանակ արձանագրեց, որ Արցախն այսօր գազի մատակարարման խափանման պատճառով կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին չի հաջողվի շեղել Հայաստանին խաղաղության օրակարգից։ Նա ընդգծեց, որ խաղաղության դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունն այլընտրանք չունի․«Ադրբեջանն իր այդ գործողություններով, զանազան սադրանքներով փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին», –  ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նաև վերահաստատեց արտգործնախարար Միրզոյանի այն պնդումը, թե Բաքվի 5 կետանոց առաջարկներում անընդունելի ոչինչ չկա․ «Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»։

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել, որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք՝ Փաշինյանն այն առավել քան տարօրինակ համարեց․ «1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող, Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, լրագրողի հարցին ի պատասխան, բառացիորեն հայտարարել է՝ «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրան դեմ ենք, մենք էլ տարած ունենք և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»։ Նրանից  հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այնպես որ այստեղ որևէ շահարկում տեղին չէ», – ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է և հետևողական պաշտպանելու են Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով  արհեստավարժ կերպով փորձեց խուսափել կոնկրետ գնահատականներից․ «Ըստ էության Ադրբեջանն ակնկալում էր, որ Հայաստանը համաձայնություն կտա Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցմանը։ Ադրբեջանական առաջարկի էությունը դա էր։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության դա մերժեց՝ ուղարկելով Մինսկի խումբը՝  ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի խնդիրը ևս պետք է ներառված լինի։ Դա այն չէ, ինչ ուզում էր Ադրբեջանը, բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց ներկայացնել, որ դա մերժում չէր Հայաստանի կողմից, այլ դեպի Ադրբեջանի  հետ համաձայնության գալու կատարված քայլ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այժմ ամբողջ  հարցն այն է, թե  ինչ կարիք կա  նման մանիպուլյացիա անելու, արդյոք հնարավոր չէ պարզ ասել, որ մենք մերժում ենք Ադրբեջանի առաջարկը․ «Մեծ հաշվով ինտրիգը սա է։ Բայց հասկանալի է նաև, որ  Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության տրամաբանության մեջ իրավունք չունի անել որևէ քայլ ընդդեմ Ադրբեջանի կամ այդ եռակողմ հայտարարության տրամաբանության։ Եվ դրանով է պայմանավորված նրա փորձը անել մի բան, բայց բոլորին ներկայացնել իրականությունն այլ կերպ»։

Խոսելով առհասարակ Մինսկի խմբի կենսունակության մասին, մեր զրուցակիցը նկատեց․ «Հասկանալի է, որ Հայաստանը Մինսկի խմբին դիմել է՝ համաձայնեցնելով այդ քայլը Ռուսաստանի հետ։ Այստեղ արդեն իրավիճակին պետք է ավելի լայն նայել։ Հայաստանն էր ձախողել Մինսկի խմբի գործընթացը։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը մերժել էր Լավրովի պլանը։ Ըստ էության  Ռուսաստանն այսօրվա իր անհրաժեշտությունների շրջանակներում կարիք ունի գործադրել Մինսկի խմբի ֆորմատը արևմուտքի հետ իր հարաբերությունների կոնտեքստում։ Սա է պատճառը, թե ինչու այդ քայլն արվեց, բայց փորձեցին դա ներկայացնել ոչ թե նոյեմբերի 9-ի տրամաբանությանը հակասող քայլ, այլ դրանից բխող։ Այսինքն՝ այնուամենայնիվ Ադրբեջանի առաջ պահել ձևական կողմը, բայց նաև ինչ-որ նոր խաղ են խաղում Ռուսաստանի Դաշնության  դիրիժորության տակ։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այսօր ունի իր օրակարգը, նույնիսկ հասկանալի է, թե ինչու էր Ռուսաստանին պետք  Արցախում զորք մտցնել։ Դա արևմուտքի հետ ընդհանուր սակարկությունների շրջանակներում արված քայլ է։ Դա Ռուսաստանը ձևակերպեց դեկտեմբերին, որը հրապարակային ներկայացրեց ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, ինչից հետո սկսվեց ուկրաինական պատերազմը»։

Այս առումով, ըստ Ղուկասյանի, հետաքրքիրն այն է, որ և՛ Ռուսաստանը և՛ Հայաստանը փորձեցին  կտրուկ չմատուցել Ադրբեջանին,  որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների  առումով նոր իրավիճակ է․ «Եվ Ռուսաստանն ինքը շահագրգռված է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ փորձել այդ թվում Արցախի շուրջ սակարկությունների միջոցով իր խնդիրներն առաջ տանել»։

Խոսելով Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, որտեղ վարչապետը նորից հղում է անում նախկիններին, հիշեցնում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս դեմ չի եղել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Դա քարոզչական թեզ է՝ առ այն, որ մենք որևէ այլ բան չենք անում, քան նախկինները։ Պարզապես  եթե հարցին նայենք տրամաբանորեն, ստացվում է, որ նախկիններն ինչ անում էին՝ մենք էլ շարունակում ենք անել։ Այդ դեպքում ո՞րն է ձեր տարբերությունը, եթե դուք անում եք նույնը, ինչ որ անում էին նախկինները։ Իրականում մեր հանրային կարծիքը Արցախի կարգավորման շուրջ շատ մոլորեցված է։ Շատ քիչ ու սահմանափակ են հնարավորությունները՝ հանրությանը բացատրել այդ ամբողջ խնդիրը, կարգավորման սկզբունքներն ու ընթացքը։ Եվ դա ստեղծում է մեծ մանիպուլյացիաների դաշտ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի համար, հանրությանը մեղավորներ ներկայացնելու առումով։Բայց այդ քարոզչությունն արդեն այնքան հեռու է գնացել, որ պարզապես հստակ կարելի է Նիկոլ  Փաշինյանին հարցնել՝ դու հիմա ի՞նչ ես անում, շարունակում ես այն, ինչ նախկիննե՞րն էին անում։ Կարծում եմ Փաշինյանը չունի պատասխան այն հարցին, թե ինքն ինչով է զբաղված»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում