Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումը՝ ռուսական բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարման անցնելու մասին, պայմանագրերի խախտում է։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վարչապետն այս մասին ասել է լրագրողներին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ժամանելիս:
«Սա իրականում պայմանագրերի խախտում է»,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բնական գազի մատակարարումը ոչ բարեկամ երկրներին կլինի ռուբլով: