Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Ֆրանսիան ցանկանում է օգնել, բայց մեծ լծակներ չունի Հայաստանին ու Արցախին այս վիճակից դուրս բերելու համար

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը դեսպաններին խնդրել է վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված գործողությունները։ Դեսպանի հայտարարությանը նախորդել էր Հայաստանի ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ  առաջարկների վերաբերյալ հայտարարությունները։ Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

«Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ֆրանսահայ քաղաքական մեկնաբան Հիլդա Չոբոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիան ցանկանում է վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները, բայց ներկայիս պայմաններում դա անհնար է թվում․ «Իհարկե Ֆրանսիան ցանկանում է ինչ-որ բան անել, որպեսզի հարցը տեղից շարժվի, բայց ժամանակը հարմար չէ, որովհետև ըստ իս՝ Մինսկի խումբն առայժմ ամբողջությամբ անդամալուծված է։ Մասնավորապես Ուկրաինայի պատերազմի հետևանքով և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների  պատճառով այդ խումբն այսօր կենսունակ չէ։ Ընդհանրապես կա շատ մի գործնական խնդիր՝ ինչպես կարող են Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները աշխատել, երբ այդ երկրներից մեկը միջազգային խաղաղությունը խափանում է։ Ուստի ես կարծում եմ, որ այսօր շատ վատ պայմաններ են։ Թեպետ հռետորական հարթակի վրա շատ լավ է խոսել Մինսկի խմբի մասին, բայց իրատես  լինենք՝ գործնականում այդ խումբն այսօր խնդիր չի կարող լուծել»։

Չոբոյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն այսօր Մինսկի խմբում դերակատարություն չունի․ «Վերջին շրջանում Ռուսաստանն էլ այդ խումբը չի հիշատակում։ Իմ կարծիքով՝ դեռ երկար ժամանակ այդ խումբն անդամալուծված է մնալու։ Թե Ուկրաինայի պատերազմի հետևանքով ինչ  իրավիճակում կհայտնվի Ռուսաստանը՝ դեռ պարզ չէ։ Ըստ իս՝ պատժամիջոցները կշարունակվեն եթե նույնիսկ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև համաձայնություն ձեռք բերվի,  խաղաղություն հաստատվի»։

Այս փուլում, մեր զրուցակցի խոսքերով, Ֆրանսիան շահագրգռված է քայլեր անել, որովհետև այնտեղ էլ մյուս ամիս նախագահական ընտրություններ են սպասվում․ «Երկրորդ պատճառն այն է, որ Ֆրանսիան իսկապես ցանկանում է Հայաստանին այս անօգնական վիճակից դուրս բերել, բայց իր կարողություններն էլ անբավարար են Հայաստանին ու Արցախին  այդ վիճակից դուրս բերելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները ինչպես հարկն է չեն վերլուծել Արցախում տեղի ունեցածը և ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերությունները ինչպես հարկն է չեն դիտարկում։ Պետք է սթափվել ու հստակ քայլեր ձեռնարկել։ Հասարակությունը մեծ դերակատարություն ունի այստեղ ու մինչ այժմ իր գործը պատշաճ չի կատարել։ Կառավարությունն անօգնական վիճակում է, ճիշտ ձևով չի ներկայացնում մեր շահերը միջազգային հարթակներում, համազոր չի պատասխանում Ադրբեջանին։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է ոտքի կանգնել, որովհետև այս ձևով մենք կործանման ենք գնալու։ Պետք է դիմադրական շարժում ստեղծել՝ ներառելով թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը և թե՛ սփյուռքը»։

Մեր զրուցակիցը թերահավատ է , թե Ֆրանսիան այս փուլում կկարողանա հօգուտ Հայաստանի ու Արցախի քայլեր ձեռնարկել․«Իսկ Հայաստանն ի՞նչ քայլեր է անում, որպեսզի արևմուտքն իրավիճակի վրա ազդեցություն ունենա։ Եվրոպայից ու արևմուտքից խիզախ քայլեր սպասելն ավելորդ է։ Հայաստանն ինքը պետք է ձևակերպի իր պահանջները, ես այսօր դա չեմ տեսնում։ Այսօր Ադրբեջանի կողմից գազաի մատակարարման  կոնտեքստում ճիշտ ժամանակն է Արցախի շուրջ նոր խոսույթ ստեղծել և Արցախի հարցը բոլորովին այլ հարթակ տանելու համար։ Մեկ գործողություն է պետք անել այսօր բոլոր միջազգային մարմիններին ցույց տալ, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտման ու ցեղասպանական քայլեր  է փորձում իրականացնել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում