Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

ԳԱԱ-ում թեժ ընտրություններ են սպասվում․ Սա ոչ միայն առողջ մթնոլորտ չի ստեղծում, այլ նաև խախտում է ընտրական պրոցեսը

Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտն առաջիկայում տնօրեն կունենա։ Տնօրենի թափուր տեղի համար պայքարում են ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանը և Էմիլ Օրդուխանյանը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ժողովի 32 մասնակիցներից միայն 10-ն  է կողմ քվեարկել Օրդուխանյանի առաջադրմանը, 20-ը դեմ, իսկ 2 թվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

«Որպեսզի ընտրությունները լինեն այլընտրանքային, ինչը պահանջվում է ՊՈԱԿ-ների մասին օրենքով, մեր Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը առաջադրել է ևս մեկ թեկնածու՝ Էմիլ Օրդուխանյանին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

«Մեր խնդիրն այն է, որ ընտրվի մեկը, որը նպաստ բերի ինստիտուտի զարգացմանը, մանավանդ հիմա ԳԱԱ-ում բարեփոխումներ են ընթանում, որ գիտական աշխատողների աշխատավարձերըի բարձրացվի, լինի այնպիսի մեկը, որ նաև ունի գիտական հեղինակություն, գիտական հրապարակումներ, հեռանկարային է։ Մի խոսքով մեկը, որը կնպաստի գիտության զարգացմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ Անահիտ Ջիջյանը փետրվարին նշանակվելով տնօրենի պաշտոնակատար, ինստիտուտի աշխատակազմում փոփոխություններ է արել, մասնավորապես իր ամուսինն ինստիտուտում ավագ գիտաշխատող է նշանակվել, իսկ որդուն` կրտսեր գիտաշխատող, Սուվարյանն ասաց, որ օրենսդրական դաշտի բացերից է այն, որ ժամանակավոր պաշտոնակատարը այդպիսի նշանակումներ կարող է անել. «Իհարկե որևէ արգելք օրենքով չկա, բայց կան չգրված օրենքներ, որ երբ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում և մրցույթ ենք հայտարարում, և երկու ամիս հետո պետք է լինի ընտրություն, մինչ ընտրվելը ուղղակի պրակտիկայում ընդունված չէ նման նշանակումներ անելը: Միշտ էլ պաշտոնակատարը իրեն համեստ է պահում, նշանակումներ չի անում»:

Ինքը՝ Էմիլ Օրդուխանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքներն իր համար անակնկալ չէին. «Ասեմ՝ ինչու անակնկալ չէին, դրա համար փաստեր կան: Նշանակված ժամանակավոր պաշտոնակատարն այս կարճ ժամանակահատվածում, երբ մրցույթ է հայտարարվել, ընդունել է աշխատանքի իր ընտանիքի անդամներին, ամուսնուն որպես ավագ գիտաշխատող, որդուն որպես կրտսեր գիտաշխատող, և քվեարկության իրավունք ունեցող այլ անձանց է ընդունել: Գումարած դրան, ինստիտուտում կան նաև այլ ընտանյոք հանդերձ աշխատողներ։ Սա ոչ միայն առողջ մթնոլորտ չի ստեղծում, այլ նաև խախտում է ընտրական պրոցեսը»։

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ այս ինստիտուտում մեկ թեկնածուից բացի այլ թեկնածու չի առաջադրվել, սա առաջին անգամ է, և նախադեպային է ինստիտուտում. «Այս կարճ ժամանակահատվածում նաև, որքանով, որ հայտնի է, բարձրացրել են որոշ մարդկանց աշխատավարձերը, նոր չափադրույքներ են սահմանել: Ենթադրենք կես դրույքով աշխատողը դարձել է մեկ դրույք, և սա արդեն արվել է հայտարարված ընտրության պայմաններում: Սա արել է ժամանակավոր պաշտոնակատարը, որը փաստորեն թեկնածություն է դրել»,-ասաց Օրդուխանյանը:

Նա նշեց, որ այս ամենից հետո հայագիտության բաժանմունքը միաձայն առաջադրել է իր թեկնածությունը. «Ես ինքս ամբիոնին մոտեցել եմ և բարձրաձայնել կարգը, որտեղ նշված է որ պետք է քվեարկվեն թեկնածությունները, այսինքն պետք է լինի մեկից ավելի թեկնածու: Սակայն ցուցաբերելով ընթացակարգի անիմացություն, այդ օրը քվեաթերթիկները պատրաստվեցին սխալ: Հետո նոր քվեաթերթիկ պատրաստվեց, բայց դրանում որպես թեկնածու միայն իմ անունը ընդգրկվեց, մյուս թեկնածուի անունը չնշվեց: Մնացածը, ինչպես սովորաբար լինում է, աղմուկ, աղաղակ եւ այլն: Այս դեպքում երկու թեկնածուներն էլ տվյալ ինստիտուտն են ներկայացնում, և այս պարագայում կարող է ևս մեկ նիստ կայանալ, որպես կլիներ բովանդակային քննարկում, կներկայացվեին թեկնածուների նվաճումները, ձեռքբերումները: Ցավոք, նման քննարկում չեղավ, քանի որ մյուս կողմում ընտանիքի անդամներն էին»,-ասաց Օրդուխանյանը: Նա նաև նկատեց, որ օրենքից բացի կա նաև էթիկայի խնդիր. ««Էթիկայի ո՞ր կանոններով են առաջնորդվել, երբ թերթերից մեկը հերյուրանքներ, շահարկումներ է տարածել, նյութը տպագրվել և փակցվել է ինստիտուտի պատին: Կարծում եմ՝ սրա պատասխանը իրենք կտան, և սա արդեն իսկ ցույց է տալիս, որ թեկնածուներից մեկը կրկին խախտում է էթիկական սկզբունք։ Այսօր նորից նիստ պետք է լինի: Երեկ կազմակերպել էին, բայց քվորում չապահովվեց դիտավորությամբ, «հարմար չէր» պատճառաբանությամբ տապալվեց այդ ժողովը։ Այսօր նույնպես ժողով է հայտարարված, թե ինչ կլինի, դեռ պարզ չէ»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում