ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը մահացել է 85 տարեկանում։ Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որոնք ինքնաթիռում են գտնվում Եվրոպա հասնելու ճանապարհին, տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին: Ավելի վաղ Պետդեպարտամենտի նախկին ղեկավարի մահվան մասին հայտնել էր CNN հեռուստաընկերությունը:
Օլբրայթն առաջին կինն էր ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, նա զբաղեցնում էր պաշտոնը 1997-2001 թվականներին: