Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան մտադիր էր հրաժարական տալ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին հայտարարությունից հետո, սակայն նախագահը հրաժարվել է դա անել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «իրավիճակին ծանոթ» չորս մարդու:
Նաբիուլինային մոտ կանգնած աղբյուրը Guardian-ին հայտնել է, որ պատերազմի հենց սկզբից նա մտածում էր հրաժարական տալու մասին, բայց դա ուղղակի հետևանքներ կունենա նրա և նրա ընտանիքի համար։ Այդ ժամանակ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պնդել է, որ Կրեմլը տեղյակ չէ Կենտրոնական բանկի ղեկավարի նման որոշման մասին։
Ըստ Bloomberg-ի զրուցակիցների՝ ԿԲ աշխատակիցները, ներխուժման սկզբից զգալով իրավիճակի անհուսալիությունը և աշխարհի հետ Ռուսաստանի կապերի խզվելը, մտահոգություն են ունեցել, որ իրենց հմտությունները պետք չեն գա. «Մի պահ կրճատումների տեմպերն այնքան ինտենսիվ էին, որ ՏՏ բաժինը չէր հասցնում հաշիվները փակել»։