Պեկինը շատ լավ հասկանում է՝ Պուտինյան Ռուսաստանը կործանելուց հետո անցնելու են Չինաստանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց չինագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհդի ղեկավար Մհեր Սահակյանը:
Նրա խոսքով՝ չին-ռուսական տանդեմը շատ հարցերում միասնական է և Չինաստանը հենց այնպես չի դիտի, թե ինչպես է ռուսական նավը կործանվում․ «Իրականում Չինաստանը ևս դեմ է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք շարժվելուն: Չինաստանին պատերազմի սրումը ձեռնտու չէ»: