Քաղաքական ընտրանին չի ցանկանում բովանդակությունը գերիշխի խորհրդարանում․ գերիշխում է՝ «ապուշը դու ես» բովանդակությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով՝ այս խորհրդարանը թույլ չի տալիս ձևավորել առողջ քաղաքական միջավայր․ «Խորհրդարանական ընդդիմության գոյությունը կապված է Փաշինյանի ճակատագրական սխալների հետ: Եթե այլ ընդդիմություն լիներ ԱԺ-ում, Փաշինյանը մատ թափ տալ չէր կարող»: