Ալիևը մեր գլխին խփելու գործիք է Պուտինի ձեռքին․ նպատակը Արցախի հայաթափումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար այս կոնֆլիկտը գործիք է, նրան պետք է ամբողջ տարածաշրջանը․ Ադրբեջանը Ռուսաստանին ծառայում է որպես մեր գլխին խփելու գործիք: Ռուսաստանը «չկարողանալով»՝ ստիպելու է Հայաստանին իր համար օդանցք հանդիսանալ դեպի արտաքին աշխարհ: Այլևս կարևոր չէ, թե ինչ են ասում Ռուսաստանը և նրա պրոքսիները Հայաստանում, որովհետև սուտ է»: