Արցախը դարձել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մանրադրամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով՝ Բաքվի 5 նախապայմանները մերժելը աբսուրդ է, հաջորդ փաթեթը մեզ համար ավելի վատ է լինելու․« Հայաստանն այլևս Արցախի «գարանտը» չէ, պետք է վերջ տալ այս ինքնախաբեությանը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է գնանք կարգավորման, այլընտրանք չունենք: Այս հինգ կետերը Հայաստանի հնարավոր ապագայի մասին է»: