Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբ կա։ Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ համակարգում աղբյուրներին։
««Շերեմետևո» օդանավակայանն անանուն ահազանգ է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, որը պետք է ժամանի օդանավակայան, ռումբ է տեղադրված։ Այս պահին ստուգում է կատարվում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ օդանավակայանի բնականոն աշխատանքը շարունակվում է։