ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեկ երրորդն Ուկրաինան չի տեսնում դաշինքի կազմում: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում, որը մարտի 21-ի երեկոյան ցուցադրվել Է չեխական հեռուստատեսությամբ։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտավորապես մեկ երրորդը մեզ այնտեղ չի տեսնում: Նրանք նույնիսկ դա բացահայտորեն հայտարարել են: Կարծում եմ, որ ուկրաինական հասարակությունն ինձ վրա ճնշում կգործադրի: Մենք, կարծում եմ, կհանձնենք այս քննությունը», – հայտարարել է Զելենսկին։
ՆԱՏՕ-ի դռները, նախագահի խոսքով, բաց կմնան Ուկրաինայի համար: Ավելի վաղ, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Զելենսկին հայտարարել Է. «Պատասխանը շատ պազ Է: Մենք բոլորս արդեն հասկանում ենք: Մեզ չեն վերցնի ՆԱՏՕ, որովհետև վախենում են Ռուսաստանից: Մենք պետք Է հանգստանանք, ասենք, որ, օքեյ, անվտանգության այլ երաշխիքներ են հարկավոր»: «Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են լինել անվտանգության երաշխավորներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող մեզ համար կազմակերպել հարյուրտոկոսանոց անդամակցություն դաշինքին, բայց պատրաստ են անելու այն ամենն, ինչ որ պետք Է աներ դաշինքը, եթե մենք լինեինք դաշինքի անդամներ: Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ փոխզիջում Է»,- նշել Է Ուկրաինայի նախագահը: