Սինգապուրի ղեկավարությունը որոշել Է Իսրայելում դեսպանություն բացել 1965 թվականից ի վեր առաջին անգամ, երբ երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ մասին, գրում Է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը:
Այդ որոշումն ընդունվել Է Սինգապուրի եւ Իսրայելի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Վիվիան Բալակրիշնանի եւ Յաիր Լապիդի հանդիպմանը: Լապիդը ողջունել Է այդ որոշումը եւ այն համարել երկկողմ հարաբերությունների կարեւորության հերթական վկայությունը: Դիվանագիտական ներկայացուցչության բացման ամսաթիվը դեռ չի նշվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: